Հեռուստահաղորդավար Նանուկա Ժորժոլիանին ասում է, որ Պետական անվտանգության ծառայությունը բանկերից պահանջել է իր հիմնադրած բարեգործական հիմնադրամի ֆինանսական փաստաթղթերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Ես տեղեկացա, որ ՊԱԾ-ը բանկերից պահանջել է իմ հիմնադրամի ֆինանսական փաստաթղթերը։ Մենք ձեզ սպասել ենք մինչ այժմ, հենց ստուգեք, դուրս եկեք և գովեք ինձ»,- սոցցանցում գրել է Նանուկա Ժորժոլիանին։
2020 թվականին ստեղծված «Նանուկայի հիմնադրամը» տարիներ շարունակ միջոցներ է հավաքում մարդկանց կյանքը փրկելու համար։ 2024 թվականի գարնանը, երբ «Վրացական երազանքի» կողմից ռուսական օրենքը կրկին օրակարգ մտցվեց և դրան հաջորդեցին բողոքի ցույցեր, Նանուկա Ժորջոլիանին սոցցանցում գրել էր, որ հիմնադրամն օգտագործելու է բողոքի ակցիայի մասնակիցներին օգնելու համար։
Ընթացող եվրոպամետ ակցիաների ընթացքում հիմնադրամը միջոցներ է հավաքում տարբեր նպատակներով, այդ թվում՝ դիմակներ և սաղավարտներ գնելու, ինչպես նաև ձերբակալված ցուցարարներին օգնելու համար։ Նանուկա Ժորժոլիանին Facebook-ում գրել է, որ դեկտեմբերի 1-ին, ընդամենը մեկ օրում, հիմնադրամ է մուտքագրվել 254 246 լարի։ «Նանուկայի հիմնադրամը» հաշիվներ ունի TBC Bank-ում և Bank of Georgia-ում։
