Batumelebi և Netgazeti առցանց լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիի փաստաբանները վաղը՝ փետրվարի 13-ին, միջնորդություն կներկայացնեն դատարան՝ պահանջելով վերացնել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 5 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
- 6 Վրաստանն Ամերիկայի համար կարող է մեծ հաջողություն լինել, կամ մեծ խնդիր՝ Կովկասում. Զուրաբիշվիլի
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նոնա Քուրդովիանիձեն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ դատախազությունը Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ հարուցել է անհիմն քրեական հետապնդում, մեղադրանքն անօրինական է, իսկ նրա նկատմամբ կիրառվել է խափանման ամենախիստ միջոցը՝ կալանքը։
«Այս գործը համապատասխանում է բոլոր այն չափանիշներին, որոնք հաստատում են քաղաքական հետապնդումը»,- ասել է Նոնա Քուրդովանիձեն։
Մզիա Ամաղլոբելիի փաստաբաններից Մայա Մծարիաշվիլին թվարկել է պաշտպանական կողմի պահանջները.
- Դատարանը պետք է թույլ տա պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերացնել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ ընտրված բարբարոսաբար և ապօրինի խափանման միջոցը և ազատել Մզիա Ամաղլոբելիին ապօրինի կալանքից,
- Վրաստանի դատախազությունը պետք է անհապաղ դադարեցնի Մզիա Ամաղլոբելիի անօրինական և շահարկված մեղադրանքը,
- Հատուկ քննչական ծառայությունը պետք է կատարի իր պարտավորությունը և պատշաճ կերպով հետաքննի Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ վատ վերաբերմունքը,
- Դատախազությունը պետք է Մզիա Ամաղլոբելիին տուժողի կարգավիճակ շնորհի վատ վերաբերմունքի գործով,
- Վրաստանի դատախազությունը պետք է քրեական հետապնդում հարուցի Գրիգոլ Բեսելիայի և նրան ենթակա ոստիկանների նկատմամբ՝ Մզիա Ամաղլոբելիին անօրինական կալանավորելու և անօրինական վարչական վարույթի համար,
- Վրաստանի դատախազությունը քրեական հետապնդում պետք է կսկսի Իրակլի Դգեբուաձեի նկատմամբ հունվարի 12-ին կալանավորված Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ վատ վերաբերմունքի և հունվարի 11-ին Բաթումիի հանրահավաքի ժամանակ Ցիալա Քաթամաձեի անօրինական կալանավորման համար,
- Վրաստանի դատախազությունը պետք է քրեական հետապնդում սկսի ներքին գործերի նախարարության բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մասնակցել են հունվարի 11-12-ը Բաթումիի բողոքի ցույցի մասնակիցների անօրինական վարչական կալանքին և անօրինական վարչական վարույթին։
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» լրատվականների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է երկու անգամ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են վարչության օժանդակ շենքի պատին բողոքի պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետի վրա հարձակվելու մեղադրանքով, իսկ փաստաբաններին երեք ժամ թույլ չեն տվել տեսակցել նրան։
Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին դարձել է դաժան վերաբերմունքի զոհ։ Նրա խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեն թքել է իր դեմքին և փորձել ֆիզիկական բռնություն գործադրել՝ թույլ չտալով ջուր խմել և օգտվել զուգարանից։
«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բանավոր վիրավորում Մզիա Ամաղլոբելիին այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Ինքը՝ ոստիկանապետը, հայհոյել է նրան և սպառնացել քրեական կարգով ձերբակալել։
Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, մինչդեռ Դգեբուաձեն շարունակում է պաշտոնավարել:
Իրավապաշտպանները պնդում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ճնշում, քանի որ լրագրողի արարքը՝ նրան ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Նրանք դատախազությանը կոչ են անում անհապաղ դիմել դատարան և միջնորդել փոխել խափանման միջոցը՝ կալանքը։
Մզիա Ամաղլոբելիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նա 32-րդ օրն է՝ ի նշան բողոքի հացադուլ է անում։
![Վրաստանի լուրեր](/images/a2.png#joomlaImage://local-images/a2.png?width=80&height=80)