Պաշտպանության նախարարությունը ցանկացողներին առաջարկում է զինվորական ծառայություն անցնել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Պաշտպանության նախարարությունը 18-ից 45 տարեկան քաղաքացիներին առաջարկում է անցնել պայմանագրային զինծառայության, իսկ 18-ից 51 տարեկաններին՝ մասնակցել վարձատրվող տարածքային պահեստազորային ծրագրին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Պայմանագրային ծառայության մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացին պետք է անցնի գրանցում, բուժզննում և նախնական մարտական ​​պատրաստության (BCT)  երկամսյա դասընթաց։ BCT կուրսի ընթացքում աշխատավարձը ամսական կազմում է 500 լարի։ Նախարարության տեղեկատվության համաձայն՝ նախնական մարտական ​​պատրաստության դասընթացին ընդունվելու օրվանից քաղաքացիներին տրամադրվում է սնունդ, զինվորական համազգեստ (դաշտային սարքավորումներ), կացարան, բժշկական ծառայություններ, սոցիալական և իրավական երաշխիքներ։ Բաշխման ժամանակ հնարավորինս հաշվի է առնվում բնակության վայրի վրա հիմնված տարածքային սկզբունքը։ Ծրագրին կարող են մասնակցել Վրաստանի 18-ից 35 տարեկան քաղաքացիները։

Նախարարությունը նաև Վրաստանի 18-ից 45 տարեկան քաղաքացիներին հրավիրում է 4 տարի ժամկետով պայմանագրային ծառայության, տարբեր մասնագիտությունների գծով՝ վարորդներ (այդ թվում՝ հատուկ տեխնիկայի), լոգիստիկայի մասնագետներ, կապի մասնագետներ, բժշկական ոլորտի ներկայացուցիչներ, ինժեներության և քիմիայի ոլորտի մասնագետներ, ավիացիայի և օդային պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ: Նշված մասնագիտությունների գծով նշանակվելիք անձինք նախնական մարտական ​​պատրաստության կարճատև կուրս կանցնեն և մարտական ​​գործունեությունը կշարունակեն ըստ մասնագիտությունների բաժանված ստորաբաժանումներում։ Շարքայինի նախնական աշխատավարձը 1530 լարի է։ Աշխատավարձն ավելանում է՝ ելնելով կոչումից, պաշտոնից և զինվորական ստաժից։ Առաջին պայմանագրի ավարտից հետո միանվագ հավելավճարը կազմում է 5000 լարի (հարկերից դուրս), իսկ հաջորդ պայմանագրերի ավարտից հետո (հարկերից դուրս) 3000 լարի՝ 2 տարվա պայմանագրի համար, 8000 լարի՝ 4 տարվա պայմանագրի համար։ Պայմանագրային զինծառայողները կօգտվեն արտոնություններից ինչպես պետական, այնպես էլ բիզնես ոլորտում։ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է Վրաստանի լիազորված բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության համաֆինանսավորում զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների (ամուսին, երեխա) համար։ Ինչպես նաև բակալավրի և մագիստրատուրայի հավատարմագրված կրթական ծրագրերում սովորելիս՝ բարձր առաջադիմության համար նախարարի կրթաթոշակ մեկ սեմեստրի համար՝ 750 լարի (առանց հարկերի և կենսաթոշակային տուրքի)։ Նախարարությունը զինծառայողներին՝ սերժանտներին և սպաներին, մասնագիտական ​​և կարիերայի զարգացման, օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն և ռուսերեն) սովորելու և արտերկրում (Եվրոպայում, Կանադայում և ԱՄՆ-ում) կարիերայի դասընթացներին մասնակցելու հնարավորություն է առաջարկում։ Պայմանագրային ծառայության մեկնարկից հետո զինվորականները հնարավորություն կունենան տիրապետել լրացուցիչ մասնագիտությունների՝ էլեկտրիկ, էլեկտրական աղեղային եռակցող, ծանր շինարարական տեխնիկայի օպերատոր, տեխնիկ, շարժիչի մասնագետ, տրանսպորտային միջոցների վերանորոգող (էլեկտրիկ), ցածրավոլտ էլեկտրիկ, ինչպես պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում, այնպես էլ ՊՆ-ի ֆինանսավորմամբ քաղաքացիական քոլեջներում և մասնագիտական ​​պատրաստման կենտրոններում։

Գրանցումն անցկացվում է առցանց, ինչպես նաև արդարադատության տներում և հանրային կենտրոններում 595 05 06 73, 595 06 03 44:

Պաշտպանության նախարարությունը շարունակում է քաղաքացիներին ընդունել վարձատրվող տարածքային պահեստազորային ծրագրում: Տարածքային ռեզերվը պարտադիր զինծառայության կամավոր ձև է: Պահեստազորում կընդունվեն Վրաստանի քաղաքացիություն ունեցող 18-ից 51 տարեկան անձինք, այդ թվում՝ 18-ից 22 տարեկան ուսանողները։ Ընդունվելուց հետո պահեստազորի զինծառայողի հետ կնքվում է 4 տարվա պայմանագիր։ Նրանց ամսական աշխատավարձը կազմում է կոչումային աշխատավարձի 20%-ը, իսկ ստորաբաժանումում գտնվելու դեպքում նրանք ստանում են լրիվ աշխատավարձը: Պահեստազորի տարեկան նվազագույն աշխատավարձը կազմում է 4 218 լարի։

Տարածքային ռեզերվում զորակոչը/հաշվառումը կատարվում է տարածքային (գրացման վայրի) սկզբունքով։ Պահեստազորի մարտական ​​պատրաստությունը ներառում է տարվա ընթացքում մինչև 45 օր, որը հավասարաչափ բաշխվում է 12 ամսվա ընթացքում։ Հավաքների ժամկետները հայտնի են նախապես։ Պատրաստման հիմնական նպատակը դաշտային հավաքներում իրական մարտական ​​հմտությունների յուրացումն է։ Տարածքային ռեզերվի ժամանակահատվածում քաղաքացիներին տրամադրվում է սոցիալական և իրավական պաշտպանություն, ինչպես նաև անհատական ​​բժշկական ապահովագրություն։ Պահեստազորում ընդունելությունն իրականացվում է գրանցման և ռազմաբժշկական ստուգման հիման վրա։

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00, ուրբաթ օրը՝ 10:00-12:00, հետևյալ հասցեներով.

Ք. Թբիլիսի, Ազգային գվարդիա, Գորգասալի փ. N89, հեռ՝ 595 05 06 85, 595 06 03 44, ք. Քութայիսի, Փ. Վարլամիշվիլի փող. N52, հեռ՝ 591 19 60 70, ք. Թելավի - Ազգային գվարդիայի 20-րդ տարածքային պաշտպանության բրիգադ, Թամարի փ. N36, հեռ՝ 591 17 55 03, Գարդաբանի շրջան, գյուղ Մթիսձիրի - ուսումնական և ռազմական կրթության աջակցության կենտրոն «Կրծանիս» հեռ.՝ (995) 577 19 82 83, ք. Սենակի – Արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադ, Ցերծվաձեի փ. N1, հեռ՝ 595 80 49 42, ք. Բաթումի - Ազգային գվարդիայի 10-րդ տարածքային պաշտպանության բրիգադ, Ադլիի փող. N76, հեռ՝ 591 17 55 14, 577 19 73 05, ք. Ախալցիխե, Կոստավայի փ. N1, հեռ՝ 591 55 05 68, 577 19 23 90: Հնարավոր է նաև առցանց գրանցում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):