Պաշտպանության ուժերը կներգրավվեն Արևմտյան Վրաստանում առատ ձյան հետևանքով տուժած բնակչությանն աջակցելու գործընթացում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, հրաման է արձակել «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Որոշման հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 2 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 3 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 4 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 5 Բաթումիում գտնվող «Երազանքի քաղաքում» 2 երեխա է ընկել ջրով լի փոսը և մահացել
- 6 Մզիա Ամաղլոբելին բոլոր անարդարացիորեն ձերբակալվածների խիզախության խորհրդանիշն է․ Կալլաս և Կոս
Ձյան առատ տեղումների պատճառով Գուրիայում, Աջարիայում, Իմերեթիում բնակչության մի մասը կտրված է արտաքին աշխարհից։
Իրավիճակը հատկապես ծանր է Գուրիայում՝ Օզուրգեթի, Լանչխութի և Չոխատաուրի մունիցիպալիտետներում, որտեղ ձյան ծածկը հասնում է երկու մետրի, իսկ ճանապարհները փակ են։ Գյուղերում արգելափակված ընտանիքներն արդեն չորս-հինգ օր է՝ էլեկտրականություն չունեն։ Մի մասը մնացել են առանց բնական գազի և խմելու ջրի։
Քաղաքացիները սոցիալական ցանցերում գրում են, որ չեն կարողանում կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Նրանք օգնություն են խնդրում միայնակ տարեցների, ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքների համար։
«Անդադար ձյուն է գալիս։ Ձյուն է գալիս և սառչում: Ձյան ծածկը մոտ երկու մետր է։ Մի քանի օր է՝ հոսանքազրկված եմ, ամբողջ գյուղը գազ ունի, բայց ձյան մեջ մնացել են միայնակ տարեցներ, խնդիրներ ունեցող ընտանիքներ։ Ես գիտեմ, ունեմ փաստեր, որ շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել առողջական խնդիրներ ունեցող մարդկանց»,- ասում է Լանչխութիի Ացանա գյուղի բնակիչ Կեսո Մախարաձեն։

Գուրիայի գյուղերում ձյունը ավերել է տասնյակ տներ։
Օզուրգեթիի Կոնչկաթի գյուղում մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել՝ օգնելով իր հարևանին մաքրել տանիքի ձյունը։

Մարզային իշխանությունները նշում են, որ աղետի առաջին իսկ օրվանից ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ, և բոլոր ծառայություններն աշխատում են 24/7 ռեժիմով։
Առաջիկա օրերին և՛ արևմտյան, և՛ արևելյան Վրաստանում ձյուն է սպասվում։
