ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը չի փորձում ազդել Վրաստանի, ինչպես նաև Մոլդովայի ընտրական գործընթացների վրա, և ոչ էլ դրա հնարավորությունը ունի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, երբ «Եվրոնյուսին» տված հարցազրույցում ասել է, որ «ըստ էության, ռուսական կողմը չի կարող ազդել Վրաստանի ընտրությունների վրա»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Մենք չենք փորձում և չեմ կարծում, որ հնարավորություն ունենք ազդելու իրավիճակի զարգացման, այս երկրներում ընտրական գործընթացների վրա։ Մենք ոչ մի կերպ չենք ազդում և չենք միջամտում Վրաստանի գործերին, վրացիների գործն է համապատասխան որոշումներ կայացնել»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Միաժամանակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան Վրաստանում տեսնում է «Արևմուտքից միջամտելու աննախադեպ փորձեր»։
Նրանք ոչ միայն փորձում են ոլորել Թբիլիսիի ձեռքերը, այլ իրականում փորձում են պայմաններ թելադրել։ Այստեղ, իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես է հպարտ վրաց ժողովուրդը հանդուրժում նման վերջնագրեր, որոնք ամեն օր թափվում են իրենց ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա այստեղ էլ մեր կողմից որևէ միջամտություն չի եղել, այնուամենայնիվ, հանրաքվեի ժամանակ ձայների հաշվարկի դինամիկայի դժվար բացատրելի փոփոխությունները տեսանելի են եղել անզեն աչքով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Խորհրդարանական ընտրություններից առաջ «Եվրոնյուսին» տված հարցազրույցում Վրաստանի վարչապետն ասել է, որ Վրաստանում ռուսական ազդեցություն չկա. «Կարող եմ ասել, որ Ռուսաստանը ազդեցություն չունի Վրաստանում։ Հայտնի է, որ չկան քաղաքական կուսակցություններ, որտեղ նրանք կարող էին օգտագործել իրենց ազդեցությունը կամ չկան իրենց ազդեցության տակ գտնվող հայտնի լրատվամիջոցներ։ Ուստի ռուսական կողմը էապես չի կարող ազդել Վրաստանի ընտրությունների վրա»։
