ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, հանրապետական Ջիմ Ռիշն արձագանքել է Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի վեցերորդ նախագահ նշանակելուն և հայտարարել, որ ԱՄՆ-ը չի լքի վրաց ժողովրդին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
«Չնայած ընդդիմության բոյկոտին, Վրաստանի խորհրդարանը նախագահ է նշանակել բացահայտ հակաարևմտյան քաղաքական գործչի։ Վրաստանի ընկերներին մերժելու կառավարության փորձը հայտնի է, բայց մենք չենք մերժի ժողովրդին»,- գրել է սենատորը X հարթակում։
Ըստ Ջիմ Ռիշի, թեև ԱՄՆ-ը վերջապես ուշացած պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Վրաստանում շարունակվող քաղաքական ցնցումների մեջ նրա դերի համար, «պետք է ավելին անել»:
«Կրկնում եմ, որ ԱՄՆ-ը չի հրաժարվի վրաց ժողովրդից և ազատ, արդար ժողովրդավարություն ունենալու նրա ցանկությունից»,- ասել է Ռիշը։
Դեկտեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը, ով նախագահ է ընտրվել «Վրացական երազանքի» ընտրական կոլեգիայի կողմից։ Արարողությանը հրավիրված չեն եղել օտարերկրյա դիվանագետներ։
Հանրապետական կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը նույնպես արձագանքել է երդմնակալությանը՝ հայտարարելով, որ.
«Ամերիկան աջակցում է Վրաստանի միակ օրինական առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլիին և վրաց ժողովրդի ազատ ու արդար ընտրությունների պահանջին»։
«Ինքնիշխանությունը չի վաճառվում, և ազատ ժողովրդի կամքը կհաղթի»,- գրել է Ուիլսոնը։ Մինչ այդ նա Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին։
Ընդդիմադիր կուսակցությունները և Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նաև եվրոպամետ ակցիաների տասնյակ հազարավոր մասնակիցները, Միխեիլ Կավելաշվիլիին չեն համարում լեգիտիմ նախագահ։ Մինչ այժմ Կավելաշվիլիին նախագահության կապակցությամբ շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։