«Մոտ 4-5 օր առաջ 5-ից 6 հազար այցելու կար։ Հիմա այն հասել է 10 հազարի, աճել է 40-45 տոկոսով։ Երեկ 11 200 մարդ էր, նախօրեին շուրջ 10 400, եթե չեմ սխալվում։ Ամռան ընթացքում մուտք գործողները զբոսաշրջիկներ էին, ոչ թե այլ նպատակով եկած մարդիկ։ Մեր կարծիքով՝ այս մարդիկ խուսափում են զինվորական ծառայության զորակոչվելուց»,- ասել է Վրաստանի ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին՝ Լարսի սահմանային անցակետով Վրաստան ՌԴ քաղաքացիների մուտքի ավելացման կապակցությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Գրեթե գագաթնակետին է հասել, արդեն դժվար է, մեր կողմից էլ հերթեր են։ Մեր թողունակությունը 10 կամ 20 ուղղով չէ, մեզ համար արդեն դժվար է անցկացնել, չնայած ուժեղացրել ենք ստորաբաժանումները, որ հնարավորինս զտենք, որ ոչ ոք ներս չմտնի, մեզ օգնում է նաև անվտանգության ծառայությունը։ Պիկում ենք, չեմ կարծում, որ սրանից ավելի կավելանա, ֆիզիկապես չենք կարողանա գլուխ հանել»,- ըստ ՆԳ նախարարի տեղեկությունների՝ Լարսի սահմանային անցակետ են ուղարկվել լրացուցիչ ոստիկանական ուժեր, որպեսզի «օգնեն, եթե ինչ-որ բանի կարիք լինի, կալանավորեն, կամ արտաքսեն»։
Գոմելաուրին պատասխանել է նաև խորհրդարանական ընդդիմության պահանջին՝ կապված Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստանի սահմանների փակման հետ. «Ես միշտ մեկ հարց ունեմ: Այս ընդդիմությունը, կարծես թե, երկու մասի է բաժանվել, թե չէ Եվրոպայում արդեն այլ կերպ են մտածում և անցել են այլ մոտեցումների։
Ոմանք ասում են՝ պետք է փակենք ու ընդհանրապես ներս չթողնենք, մյուսներն ասում են՝ հակառակը՝ թողնենք, որ չգնան պատերազմ, ուկրաինացի չսպանեն, ուկրաինացիների դեմ չկռվեն։
Միգուցե հստակ հայտարարի գան՝ պետք է թողնենք, թե չէ այս մարդկանց»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարել։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ նախատեսվում է մոբիլիզացնել մինչև 300 հազար պահեստազորի։ Զինկոմիսարիատների կողմից զանգվածային զորակոչի մեկնարկին հաջորդել են բողոքի ցույցեր Դաղստանում և Ռուսաստանի մի շարք շրջաններում։ Սեպտեմբերի 22-ից քաղաքացիները, հատկապես երիտասարդները, զանգվածաբար լքում են Ռուսաստանը։ Մի քանի օր շարունակ ռուս-վրացական սահմանին՝ Լարսի սահմանային անցակետում, շարունակական, մի քանի կիլոմետրանոց հերթ է ձևավորվել։
Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևի տեղեկություններով՝ վերջին շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով սահմանը հատել է 37 հազար ավտոմեքենա և ավելի քան 115 հազար մարդ։
Հենվելով Հյուսիսային Օսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալների վրա՝ ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտվա դրությամբ ռուս-վրացական սահմանը հատելուն սպասում է մոտ 5 500 մեքենա, այդ թվում՝ 3600 մարդատար մեքենա և 1900 տարանցիկ բեռնատար։
Հյուսիսային Օսիայի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ առաջիկա օրերին Լարսի անցակետի մոտ կբացվի զինկոմիսարիատի զորահավաքային կետ։