Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը դեկտեմբերի 1-ին ժամանել է օկուպացված Աբխազիա։ Վոլոդինի և նրա պատվիրակության ուղղաթիռին «Վլադիսլավ Արձինբայի անվան Սոխումիի միջազգային օդանավակայանում» դիմավորել է դե ֆակտո խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Դումայի նախագահը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Աշուբայի հետ, իսկ ավելի ուշ՝ հանդիպել այսպես կոչված հանրապետության նախագահ Ասլան Բժանիային:
«Մեր երկրների հարաբերությունները զարգանում են, և դա մեզ համար հեշտ է, քանի որ մենք ունենք ընդհանուր պատմություն, ընդհանուր կրոն, մշակույթ, ավանդույթներ և հասկանում ենք միմյանց։ Պետք է մտածել ընդհանուր անվտանգության, սոցիալական, մաքսային, հարկային քաղաքականության և այլ ոլորտներում օրենսդրության ներդաշնակեցման մասին, որպեսզի դրանից օգուտ քաղեն և՛ Աբխազիայի, և՛ Ռուսաստանի բնակիչները»,- ասել է Վոլոդինը։
Նրա խոսքով, Ռուսաստանի և Աբխազիայի միջև ապրանքաշրջանառությունն ավելանում է, ինչպես նաև ակտիվորեն զարգանում է զբոսաշրջությունը։ Վոլոդինի խոսքով, Աբխազիան ռուս զբոսաշրջիկների համար ամենագրավիչ երկրների հնգյակում է.
«Ձեր երկիրը հանրաճանաչությամբ երկրորդն է մեր զբոսաշրջիկների շրջանում։ Եթե վերցնենք անցյալ տարվա արդյունքները, ապա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Աբխազիայի ուղղությամբ ավելի քան 5 միլիոն այցելություն են կատարել։ Ուստի մեր կողմից պետք է ամեն ինչ անենք հարաբերությունները հնարավորին արդյունավետ զարգացնելու համար»։
Աբխազիայի դե ֆակտո նախագահը նշել է, որ հպարտության զգացում ունի «եղբայրական Ռուսաստանի» պատվիրակության և բարձրաստիճան ղեկավարի այցի շնորհիվ։
«Վստահ եմ, որ Ձեր այցը զարկ կտա մեր հարաբերություններին։ Նման աստիճանի և փորձառության տեր մարդը, ինչպիսին դուք եք, անշուշտ, կարող է նպաստել այն հարցերի լուծմանը, որոնք մենք դեռ չենք կարողացել լուծել։ Ուստի Ձեր այցը կծառայի Ռուսաստանի և Աբխազիայի ժողովրդի շահերին, էլ ավելի կմոտեցնի մեր դիրքորոշումները և կլինի ավելի արդյունավետ»,- ասել է Բժանիան։
Դե ֆակտո նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը «շարունակական օգնության համար»։ Բժանիայի խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում Աբխազիան էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր է ունեցել, որը լուծվել է Ռուսաստանի ղեկավարության շնորհիվ։
Վյաչեսլավ Վոլոդինի այցին նախորդել է այսպես կոչված աբխազ պատգամավորների և Աբխազիայի զբոսաշրջության նախարարի այցը Պետդումա, որտեղ նրանք քննարկել են Աբխազիայում զբոսաշրջության ոլորտի զարգացումը, ներդրումների ներգրավումը, Սոխումիի օդանավակայանը շահագործման հանձնումը և ռուս-աբխազական սահմանը հատելու ռեժիմի պարզեցումը։
