Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրություններից առաջ դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով մասնակցել քվեարկությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ոչ ոք չի կարող ձեզ ստիպել որևէ բան անել։ Ոչ ոք չի կարող տեսնել, թե ում օգտին եք քվեարկել, և դրա պատճառով ոչ ոք չի կարող ձեզ պատժել վաղը։ Ռևանշ չի լինի՝ ոչ մի կողմից, ոչ էլ մյուս կողմից։ Սա իմ խոստումն է՝ որպես ձեր նախագահ, բոլորի։
Գնացեք ընտրությունների, մի վախեցեք, այս երկրի ապագան պետք է որոշվի ձեր քվեով, ձեր յուրաքանչյուր ձայնով։ Թող ոչ ոք տանը չմնա, ձեր որոշելիքն է, թե ինչպիսին կլինի վաղվա Վրաստանը»,- ասել է նախագահը։
Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, ովքեր, չնայած դժվարություններին, գնում են քվեարկելու մարզեր և ընտրելու իրավունքի համար պայքարող էմիգրանտներին։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այսօր ինչ-որ տեղ հերթ են կանգնել, որ գնան իրենց մարզ ու այնտեղից քվեարկեն, քանի որ այնտեղ են գրանցված, ինչքան էլ դժվար լինի՝ տրանսպորտ չկա, դժվար է, երկար ժամանակ է պահանջվում ու երկար ճանապարհ է, դուք միևնույն է գնացեք և այնտեղից ձեր ձայնը տվեք Վրաստանին։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել սփյուռքի մեր հայրենակիցներին։ Իրենք էլ են պայքարել ու պայքարում են իրենց ձայնը լսելու իրավունքի համար... ու վաղը իրենց ձայնը լսելի կլինի։
Սա շատ կարևոր է, ես ուզում եմ դիմել և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր պայքարում են Իսրայելում այս շատ դժվարին ժամանակաշրջանում, որպեսզի բացեն ընտրատեղամասը։ Ինչ-որ տեղ չկարողացավ բացել, ինչ-որ տեղ բաց եք թողել ընտրատեղամաս, մի տեղ ձեր իրավունքները ոտնահարվել են, դուք, ովքեր այդ տեղամասերից հեռու եք ապրում, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ կշտկվի։
Կցանկանայի նախօրոք շնորհակալություն հայտնել այն երիտասարդներին, ովքեր այդքան մոբիլիզացված են, ինչն արդեն տեսանելի է այսօր, իսկ վաղը նրանք կլինեն բոլոր շրջաններում և իրենց կյանքում առաջին անգամ կքվեարկեն իրենց ընտրած կուսակցության օգտին»,- ասել է Զուրաբիշվիլին։
Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, տեղի կունենան Վրաստանի խորհրդարանի ընտրություններ։ Ընտրողները համամասնական ընտրակարգով 4 տարի ժամկետով կընտրեն 150 պատգամավորի։ Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 18 քաղաքական կուսակցություն, իսկ ընտրողների ընդհանուր թիվը 3 508 294 է։ Ընտրություններին այս տարի առաջին անգամ մասնակցելու հնարավորություն կտրվի 135 922 երիտասարդի։