Վրաց-ռուսական սահմանին, որտեղ Ռուսաստանի Դաշնության տասնյակ հազարավոր քաղաքացիներ սպասում են Վրաստան մուտք գործելուն, զրահամեքենա (ԲՏՌ) և ռուս զինվորականներ են տեղակայվել։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ պահեստազորի կողմից սահմանը խախտելու ցանկացած փորձ կկանխվի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Կոպիտ ասած՝ ցանկացած պատահարների համար ռեզերվ կա։ Պահեստազորայինները ցանկության դեպքում կարող են ճեղքել անցակետն ու առանց սահմանային ձևակերպումներն անցնելու լքել երկիրը։ Միայն այս նպատակով: Որևէ անցակետ չի տեղադրվի»,- հայտնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Հյուսիսային Օսիայի վարչությունից։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարչությունից նաև հայտնել են, որ այս պահին «Վերին Լարսի» սահմանային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով, և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների հանդեպ ելքի սահմանափակումներ չկան։
Մոբիլիզացիա հայտարարելուց հետո ՌԴ քաղաքացիները զանգվածաբար լքում են Դաշնությունը։ Ամենահայտնի ուղղություններից մեկը Վրաստանն է, որտեղ նրանք կարող են մուտք գործել առանց վիզայի և ապրել մեկ տարի։
Վերին Լարսի սահմանային անցակետում մի քանի օր է, ինչ բազմակիլոմետրանոց խցանում է ստեղծվել։ Ռուսաստանի քաղաքացիները սահմանը հատելու համար հերթ են կանգնում մոտ 20-40 ժամ։ Նրանցից ոմանք թողնում են մեքենաները և օգտագործում հեծանիվ կամ սկուտեր՝ կարճ ժամանակում սահման հասնելու համար։ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տեղեկատվության համաձայն՝ այսօր, սեպտեմբերի 26-ի առավոտյան ժամը 6-ին, անցակետի դիմաց կայանվել է 2 500 մարդատար ավտոմեքենա, իսկ ցերեկը և գիշերը անցել է 1 890 մեքենա։
Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևն այսօր ասել է, որ վերջին շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով սահմանը հատել է 37 հազար մեքենա և ավելի քան 115 հազար մարդ, ինչը 23,3 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթվա տվյալները։
Տոմաևը չի հստակեցրել, թե ՌԴ քանի քաղաքացի է ներգաղթել Վրաստան։
«Երկրում մասնակի մոբիլիզացիայի հետ կապված, վերջին մի քանի օրերին զգալիորեն ավելացել է մեր հանրապետությունով Վրաստանի ուղղությամբ անցնող մարդատար մեքենաների հոսքը։
Վերին Լարսի մաքսակետում այսօր մոտ 3 500 մեքենա է սպասում, որոնցում հիմնականում զորակոչային տարիքի մարդիկ են։
Բացի այդ, մոտ 800 միավոր մարդատար մեքենա է հավաքվել Կաբարդինո-Բալկարիայի և Ինգուշեթիայի Հանրապետության հետ սահմաններին»,- ասել է Տոմաևը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարեց մոբիլիզացիայի մասին։ Պուտինի խոստման համաձայն՝ զորակոչի կենթարկվեն «առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություն և համապատասխան փորձ»։ Իրականում զինկոմիսարիատներն անխտիր հավաքագրում են տղամարդկանց։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ այսպես կոչված մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում նախատեսվում է զորակոչել 300 000 քաղաքացի, սակայն, ինչպես գրում են անկախ լրատվամիջոցները, Կրեմլի կայքում հրապարակված Պուտինի հրամանագրում փակ կետ կա, որը խոսում է մոտ մեկ միլիոն մարդու զորակոչի մասին։ Կրեմլն այս տեղեկությունը կեղծ է որակում։
«Նովայա գազետա Եվրոպա» հրատարակությունը հենվելով Ռուսաստանի նախագահի վարչակազմում սեփական աղբյուրի վրա, գրում է, որ Դաշնությունն արդեն լքել է 261 հազար տղամարդ։ Այս պատճառով քննարկվում է սեպտեմբերի 28-ից սահմանը փակելու հնարավորությունը այն քաղաքացիների համար, որոնք ենթակա են զորակոչի։
Ռուսաստանի տարբեր շրջաններում մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել։