Ռուսաստանի Դաշնությունը երկու բանտարկված ամերիկացիների ազատ արձակման դիմաց պահանջել է հանձնել Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար դատապարտված Վադիմ Կրասիկովին, հայտնում է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Ըստ CNN-ի՝ ամսվա սկզբին, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ոչ պաշտոնական ուղիներով ռուսները շփվել են ԱՄՆ պաշտոնյաների հետ, որի ընթացքում նշել են, որ ցանկանում են ազատել Կրասիկովին։ Ինչպես CNN-ին հայտնել են աղբյուրները, ամերիկյան կողմը այս պահանջը խնդրահարույց է համարել, ի թիվս այլ պատճառների, քանի որ Կրասիկովը կալանքի տակ է գտնվում Գերմանիայում և շփումը տեղի է ունեցել ոչ պաշտոնական ուղիներով։
Ռուսաստանում թմրանյութերի մաքսանենգության մեջ մեղադրվող ամերիկացի բասկետբոլիստ Բրիտանի Գրեյների դատավարությունը շարունակվում է։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում՝ Ռուսաստան կանեփի յուղ պարունակող էլեկտրոնային ծխախոտի պարկուճներ ներկրելու փորձի համար։ Միացյալ Նահանգները պահանջում է արտահանձնել Գրեյներին և մեկ այլ բանտարկյալի՝ Փոլ Ուելանին, ում լրտեսության մեղադրանքով 2020 թվականին դատապարտել են 16 տարվա ազատազրկման։ Նրանց հանձնման դիմաց Ռուսաստանը պահանջել է ազատ արձակել ԱՄՆ-ում զենքի մաքսանենգության համար դատապարտված Վիկտոր Բուտին։
Գերմանական կառավարության անանուն պաշտոնյան CNN-ին ասել է, որ ամերիկացի պաշտոնյաները գերմանացիներին հարցրել են, թե արդյոք նրանք կարող են Կրասիկովին ներառել «առևտրի մեջ»: CNN-ի աղբյուրը նաև նշում է, որ այդ հարցը բարձր մակարդակով երբեք չի քննարկվել գերմանական կառավարությունում։
«Երրորդ երկրում բանտարկված ռուս մարդասպանին ազատ արձակելու համար ապօրինաբար կալանավորված երկու ամերիկացիներին պատանդ վերցնելը լուրջ հակաառաջարկ չէ։ Սա գործարքը տապալելու անբարեխիղճ փորձ է»,- CNN-ին ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հոդվածի հրապարակումից հետո:
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանը անլուրջ առաջարկներով փորձում է ժամանակ շահել մինչև Գրեյների դատավարության ավարտը։
2021 թվականի դեկտեմբերին Բեռլինի Գերագույն դատարանը ընդունել է Դաշնային դատախազության պահանջը և ցմահ ազատազրկման է դատապարտել Վրաստանի քաղաքացի 40-ամյա Զելիմխան (Թոռնիկե) Խանգոշվիլիի սպանության մեջ մեղադրվող Ռուսաստանի քաղաքացի Վադիմ Կրասիկովին։ Էթնիկ չեչեն Զելիմխան Խանգոշվիլին Պանկիսիի հովտից էր։ Երկրորդ չեչենական պատերազմում կռվել է Ռուսաստանի դեմ։
Խանգոշվիլին Վրաստանից Գերմանիա է մեկնել 2015 թվականին՝ իր վրա հերթական հարձակումից հետո և այնտեղ ապաստան էր խնդրել։ Նա սպանվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին Բեռլինի Մոաբիթ թաղամասում։ Խանգոշվիլին եղել է մզկիթ տանող ճանապարհին, երբ հեծանվով անցորդը կրակել է նրա գլխին։ Զելիմխան Խանգոշվիլին տեղում մահացել է։ Մարդասպանը, ըստ ռուսական անձնագրի՝ Վադիմ Սոկոլովը, ձերբակալվել է նույն օրը։
Գերմանիայի դաշնային դատախազությունը պնդում էր, որ Զելիմխան Խանգոշվիլին սպանվել է ռուսական իշխանությունների հրահանգով։ Գերմանիան երկրից արտաքսել է նաև երկու ռուս դիվանագետների։ Ռուսաստանի կառավարությունը հերքել է սպանության հետ կապը, իսկ սեփական քաղաքացու ցմահ ազատազրկումը համարել քաղաքականացված որոշում։
Խանգոշվիլիի սպանությանը արձագանքել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և նրան «արյունոտ մարդասպան» անվանել. «միայն մեկ գործողության ժամանակ նա Կովկասում 98 մարդ է սպանել»: