Ռուսաստանը սկսել է հումանիտար էլեկտրաէներգիայի մատակարարումը Աբխազիայի դե ֆակտո հանրապետության համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հայտնել են այսպես կոչված Էներգետիկայի նախարարությունից։ Օկուպացված շրջանը վերադառնում է օրական չորսժամյա անջատումների գրաֆիկին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Չեռնոմորէներգոյի» գլխավոր տնօրեն Թեմուր Ջինջոլիայի խոսքով՝ Ռուսաստանից էլեկտրաէներգիայի «սոցիալական փոխանցումը» պետք է սկսվեր հունվարին, սակայն ստեղծված ծանր իրավիճակի պատճառով Ռուսաստանը սկսել է մատակարարումը նախատեսված ժամկետից շուտ՝ դեկտեմբերի 23-ի ժամը 00:00-ից։
«Հավանաբար, սա 327 միլիոն կՎտժ սոցիալական փաթեթ է», - ասել է Ջինջոլիան՝ պարզաբանելով, որ հունվար և փետրվար ամիսներին էլեկտրաէներգիայի հաստատված քանակությունը չորսժամյա անջատման ժամանակացույցով բավարար կլինի։
Թեմուր Ջինջոլիայի խոսքով՝ ապօրինի մայնինգի դեմ պայքարը շարունակվելու է։ Նա բնակիչներին հորդորել է հնարավորինս խնայել էլեկտրաէներգիան և ժամանակին վճարել էլեկտրաէներգիայի վարձը։
Աբխազիան տարվա ընթացքում ստանում է «Էնգուրի ՀԷԿ»-ի արտադրած էլեկտրաէներգիայի 40%-ը։ Ջվարիի ջրամբարում ջրի մակարդակի նվազման պատճառով ամեն տարվա վերջում դեֆիցիտ է առաջանում։
Այս տարի դեֆիցիտը լրացնելու համար դե ֆակտո կառավարությունը նոյեմբերի 1-ից սկսել է Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնել կոմերցիոն գնով։ Միաժամանակ իրականացվել է էլեկտրամատակարարման 4-ժամյա սահմանափակում։
Դեկտեմբերի 11-ին «Էնգուրի ՀԷԿ»-ում վթարային անջատում է եղել, ինչը «Չերնոմորէներգո» ընկերությունը բացատրել է ջրամբարում ջրի կրիտիկական մակարդակով և ջրի անբավարար ներհոսքով։ Այդ ժամանակվանից օկուպացված շրջանի բնակչությունը ցերեկային ժամերին՝ ժամը 07:00-ից 21:00-ն, հոսանք է ունեցել ընդհանուր առմամբ մոտ 3 ժամ։ Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը անդադար է եղել 21:00-ից 07:00-ն, քանի որ դե ֆակտո իշխանությունները գիշերային հոսքը ցերեկայինից կրկնակի էժան են գնել։
Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները, իսկ հիվանդանոցները աշխատել են գեներատորներով։
Դեկտեմբերի 21-ին Աբխազիայի այսպես կոչված նախագահի պաշտոնակատար Բադրա Գյունբան հումանիտար էլեկտրաէներգիայի մատակարարման հարցով դիմել է «դաշնակից և ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի Դաշնությանը։ Գյունբայի խոսքով՝ օրական 9-11 ժամով էլեկտրաէներգիայի անջատումները կխաթարեն տնտեսության, առողջապահական և կենսական աջակցության օբյեկտների աշխատանքը, ինչը Աբխազիան չի կարողանա ինքնուրույն հաղթահարել կարճ ժամկետում։ Այսպես կոչված նախագահի պաշտոնակատարի խոսքով՝ Աբխազիան կանգնած էր հումանիտար աղետի առաջ։
Աբխազիայում էներգետիկ ճգնաժամի սրումը համընկավ նոյեմբերյան ցույցերի հետ, ինչի արդյունքում դե ֆակտո խորհրդարանը հրաժարվեց վավերացնել Ռուսաստանի հետ կնքված ներդրումային համաձայնագիրը, և նախագահ Ասլան Բժանիան ստիպված եղավ հրաժարական տալ։
Նախորդ տարիներին Աբխազիայի դե ֆակտո կառավարությանը հաջողվել է համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ, իսկ էլեկտրաէներգիայի մատակարարման ծախսերը կատարվել են ՌԴ բյուջեից։
