Վրաստանի սահմանի մոտ՝ Վերին Լարսի անցակետում, ռուսական կողմում առաջիկա օրերին զինվորական կոմիսարիատի մոբիլիզացիոն կետ կբացվի։ Այս մասին տեղեկություն է տարածել Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Երեկ ՆԳ նախարար Անդրեյ Սերգեևի մասնակցությամբ Վերին Լարսում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ հայտարարվել է, որ թեթև տրանսպորտային միջոցների հոսքը Վրաստանի ուղղությամբ «լրջորեն ավելանում է»։
«Չնայած ձեռնարկված միջոցառումներին, իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, ինչը պահանջում է լրացուցիչ միջոցներ՝ ապահովելու քաղաքացիների անվտանգությունը։ Այդ նպատակով, ինչպես նաև ապօրինի վարքագծի և կոնֆլիկտային իրավիճակների ռիսկերը նվազեցնելու նպատակով, որոշվել է, որ քաղաքացիներին թույլ կտան ոտքով հատել սահմանը։ Նախատեսվում են նաև այլ միջոցառումներ օրինականության և ճանապարհների անվտանգության ուղղությամբ։ Բացի այդ, մոտ ապագայում անցակետի մոտ կտեղակայվի զինկոմիսարիատի զորահավաքային կետը»,- հայտնել են ՆԳՆ-ից։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել սեպտեմբերի 21-ին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար նախատեսվում է մոբիլիզացնել ավելի քան 300 հազար պահեստազորի։
Սեպտեմբերի 22-ից ռուս-վրացական սահմանին մի քանի կիլոմետրանոց մեքենաների հերթ է գոյացել: Ռուսաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդները, զանգվածաբար լքում են երկիրը՝ մոբիլիզացիայից խուսափելու համար։
Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով սահմանը հատել է 37 հազար ավտոմեքենա և ավելի քան 115 հազար մարդ։
Վրաստանի կառավարության ներկայացուցիչների խոսքով՝ իրավիճակը սահմանին վերահսկելի է։ Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ասում է, որ «դրամատիկ իրավիճակ չկա»։
Սեպտեմբերի 26-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Վերին Լարսի անցակետում տեղակայել է զրահամեքենա և զինվորականներ՝ կանխելու պահեստազորի կողմից սահմանը խախտելու հնարավոր փորձերը։
