Ռուսաստանում լրագրող Ալեքսանդր Նևզորովն ու նրա կինը՝ Լիդիա Նևզորովան, ճանաչվել են որպես «ծայրահեղական միություն»։ Այս որոշումը երեկ կայացրել է Սանկտ Պետերբուրգի դատարանը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանն արգելել է ամուսինների գործունեությունը Ռուսաստանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Բացի այդ, դատարանը պետությանն է հանձնել Նևզորովների ունեցվածքը՝ երեք հողամաս, բնակարան, ավտոմեքենա և ՍՊԸ-ի բաժնետոմսեր։
«Ազատությունը թանկ է, բայց ոչ մի գին չի կարող չափազանց բարձր լինել։ «Դատը» այսօր ավարտվեց։ Այն ամենը, ինչ ինձ (նյութապես) դեռ կապում էր Ռուսաստանի հետ, «բռնագրավվեց հօգուտ պետության»։ Երկու ամիս շարունակ ինձ շանտաժի էին ենթարկում և առաջարկում էին «դատարանի լավ վճիռ»՝ պատերազմի, Ուկրաինայի և Կրեմլի վամպիրի վերաբերյալ «իմ դիրքորոշումը շտկելու» դիմաց։ Թերևս նույն մարտավարությունը կկիրառվի ողջ հակապատերազմական արտագաղթի նկատմամբ»,- ասել է Նևզորովը՝ մեկնաբանելով դատարանի որոշումը։
Լրագրողի խոսքով՝ դատավարության պաշտոնական պատճառը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոռեկտոր Անաստասիա Յարմոշի հաղորդումն է։ «Մեղադրանքի հիմնական ֆորմալ կետը շտապօգնության երկու մեքենաներն են, որոնք ես ուղարկել եմ ռազմաճակատ՝ Ուկրաինայի զինված ուժերում վիրավորների համար»,- նշել է Նևզորովը։
Ալեքսանդր և Լիդիա Նևզորովները լքել են Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից անմիջապես հետո։ Այդ ժամանակվանից Ալեքսանդր Նևզորովը Ռուսաստանի իշխանության կողմից ճանաչվել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալ»։ Քննչական կոմիտեն նրա դեմ քրեական գործ է հարուցել բանակի մասին «ֆեյքեր» տարածելու հոդվածով՝ ռուսների կողմից Մարիուպոլի ծննդատան ռմբակոծության և Բուչայում խաղաղ բնակիչների սպանության հետ կապված հրապարակման պատճառով։ 2023 թվականի փետրվարին Մոսկվայի դատարանը Նևզորովին հեռակա կարգով դատապարտեց ութ տարվա ազատազրկման։
2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Նևզորովը սատարում էր Վլադիմիր Պուտինին։