Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ, հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզան դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրում էին ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու, և «անցանկալի» հասարակական կազմակերպության (Free Russia Foundation) հետ համագործակցության և պետական դավաճանության մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Կարա-Մուրզան իրեն մեղավոր չի ճանաչում և պնդում է, որ պատժվում է իր քաղաքական հայացքների համար։ Դատարանում իր վերջին ելույթի ժամանակ քաղաքական գործիչն ասել է, որ արդարացում չի խնդրել, քանի որ մեկ տարի առաջ գիտեր ինչ է լինելու իր դատավճիռը.
«Ես գիտեմ իմ դատավճիռը: Ես դա գիտեի դեռ մեկ տարի առաջ, երբ հայելու մեջ տեսա սև համազգեստով և սև դիմակներով մարդկանց, որոնք հետապնդում էին իմ մեքենային:
Սա է այսօր Ռուսաստանում չլռելու գինը, բայց ես նաև գիտեմ, որ կգա այն օրը, երբ մեր երկրում նստած խավարը կցրվի, երբ սևին կանվանեն սև, իսկ սպիտակին կանվանեն սպիտակ, երբ պաշտոնական մակարդակով կասեն, որ երկու անգամ երկուսը հավասար է չորսի, երբ պատերազմը կկոչվի պատերազմ, իսկ ուզուրպատորը կկոչվի ուզուրպատոր, երբ հանցագործ կճանաչվեն նրանք, ովքեր սկսել են այս պատերազմը, և ոչ թե նրանք, ովքեր փորձել են դադարեցնել այն։ Այս օրվա գալուստը նույնքան անխուսափելի է, որքան գարնան գալուստը նույնիսկ ամենացուրտ ձմեռից հետո։ Եվ այդ ժամանակ մեր հասարակությունը կբացի իր աչքերը և կզարմանա իրենց անունով կատարված սարսափելի հանցագործություններից»:
41-ամյա Վլադիմիր Կարա-Մուրզան մեկ տարի առաջ ձերբակալվել է ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով։ Նրան ավելի ծանր մեղադրանքներ են առաջադրվել կալանավայրում։ Պետական դավաճանության մեղադրանքի մասով դատական նիստերը դռնփակ են եղել: Կարա-Մուրզայի փաստաբանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է, որ քննարկումներին գաղտնի փաստաթղթեր չեն եղել, և դա անիմաստ էր, քանի որ Կարա-Մուրզան պետական գաղտնիք չի հայտնել։ Գործը հիմնված էր մեղադրյալի արտասահմանում արած հայտարարությունների վրա, ներառյալ ԱՄՆ-ում ունեցած ելույթը, որտեղ նա ասել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում՝ ռմբակոծելով բնակեցված տարածքները, ծննդատները և դպրոցները: Բացի այդ, Կարա-Մուրզան Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է քաղաքական ընդդիմությանը հետապնդելու մեջ։ Ըստ հետաքննության՝ նա ելույթ է ունեցել Ռուսաստանում արգելված և ԱՄՆ-ում գործող կազմակերպության, օտարերկրյա գործակալ ճանաչված Միխայիլ Խոդորկովսկու կողմից հիմնադրված «Ազատ Ռուսաստան հիմնադրամի» անունից։ Ըստ հետաքննության՝ նա դրանով սպառնացել է Ռուսաստանի արտաքին անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։
Վլադիմիր Կարա-Մուրզան «Օտարերկրյա գործակալի դերում հանդես եկող անձինք» վերնագրով պետական ռեգիստրում գրանցվել է 2022 թվականի ապրիլին՝ ձերբակալությունից հետո։ Փաստաբանները բողոքարկել են կառավարության որոշումը, սակայն դատարանը չի ընդունել նրանց հայցը։