Աշխատանքի տեսչական ծառայությունը տուգանել է Ռուսթավիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նոդար Շերոզիային՝ սակրեբուլոյի գրասենյակի աշխատակիցների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու համար։ Շերոզիան նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության անդամ է, ընդդիմությունը մեծամասնություն ունի Ռուսթավիի սակրեբուլոյում: Շերոզիան Աշխատանքի տեսչության կողմից իրեն տուգանելու որոշման պատճառը հենց դա է մատնանշում:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Աշխատակազմի ղեկավար Արչիլ Ձամաշվիլին և աշխատակազմի մի քանի աշխատակիցներ մեղադրվում են սակրեբուլոյի նախագահին քաղաքական հողի վրա հետապնդելու մեջ։ Նոյեմբերի 11-ին, կայացած ճեպազրույցում Ձամաշվիլին ասել է, որ Նոդար Շերոզիան իրեն ստիպում է լքել իր պաշտոնը։ Արչիլ Ձամաշվիլին արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլիի եղբայրն է։
«Երբ աշխատանքի տեսչությունը եկավ, և որպես բաժիններից մեկի պետ, ես նույնպես պետք է պատասխանեի հարցերին, չգիտես ինչու սակրեբուլոյի նախագահը մտածեց, որ ես քաղաքականապես ակտիվ եմ և բազմիցս ինձ մասնավոր զրույցներում ասել է, որ վերջ տամ քաղաքական ակտիվությանը: Այս ամենից ելնելով` սակրեբուլոյում, աշխատակազմի ղեկավարի մոտ հեռուստատեսությունից էին եկել։ Թույլտվությւոնը իմ բաժնում է, լրագրողին պետք է մտցնեի սակրեբուլոյի դահլիճ։ Այս պատճառով սակրեբուլոյի նախագահն իմ նկատմամբ կարգապահական վարույթ է սկսել, որը նախատեսված է երկուշաբթի օրը, և ես սպասում եմ որոշմանը։ Ես աշխատել եմ երկու գումարման սակրեբուլոյի հետ և ինձ նկատողություն չեն տվել, հակառակը՝ լավագույն աշխատողներից եմ եղել։ Այս փաստն ինձ համար շատ հուզիչ էր, ուժեղ զգացմունքային ֆոն էր։ Միջանցքում սակրեբուլոյի փոխնախագահի կողմից էլ կային սպառնալիքներ, որ լրագրողներին ներս թողնելու համար անպայման պատասխանատվության կենթարկվեմ։
Դա ինձ հասցրեց այնպիսի վիճակի, որ երեկոյան աշխատակիցները ստիպված էին շտապ օգնություն կանչել։ Ամեն ինչ գումարվում էր իրար, վախենում էի, որ ինձ կհեռացնեն աշխատանքից, իսկ նյարդայնության պատճառով 3 շաբաթյա հղիության ընդհատում ունեցա»,- պատմում է Գվանցա Բիրթվելաշվիլին։
Աշխատանքի տեսչական ծառայությունը Ռուսթավիի մունիցիպալիտետի սակրեբուլո է մտել 2022 թվականի օգոստոսին՝ աշխատակիցների պահանջով։ Տեսչության զեկույցում նշվում է, որ «փաստերը և իրադարձությունների հաջորդականությունը հաստատում են սակրեբուլոյի գրասենյակում աշխատող անձանց նկատմամբ քաղաքական այլ կարծիքի հիման վրա ոտնձգությունները»։
Նոդար Շերոզիայի խոսքով՝ Աշխատանքի տեսչությունը իր նկատմամբ կատարել է «Վրացական երազանքի» քաղաքական պատվերը։ Ռուսթավիի սկարբուլոյի նախագահը հերքում է աշխատակիցների նկատմամբ ոտնձգությունները և մտադիր է բողոքարկել տեսչության որոշումը։
Սակրեբուլոյի ընդդիմադիր անդամները կարծում են, որ սա «Վրացական երազանքի» ազդեցության շարունակությունն է, և Արչիլ Ձամաշվիլին վեճը սկսել է այն բանից հետո, երբ սակրեբուլոն որոշել է, որ սակրեբուլոյի ողջ ապարատը պետք է օգտվի ավտոմեքենայի և վառելիքի ծախսերից և ոչ միայն մեկ մարդ:
Խորհրդարանական մեծամասնության անդամներն այսօր պաշտոնական լրատվամիջոցներով արձագանքել են Ռուսթավիի սակրեբուլոյում տեղի ունեցող զարգացումներին։
«Այն պահվածքը, որ ունեցել են «Ազգային շարժումը» և բոլոր նրանք, ովքեր դավանում են իրենց իշխանության օրոք, տոտալ հալածանքները, ռեպրեսիաները, ահաբեկումները նույնիսկ ընդդիմադիր դաշտում, եթե մի քիչ ազատություն են տվել, ապա նույն մեթոդներով են գործում։ Կարծում եմ, որ նրանք քաղաքական և բարոյական իրավունք չունեն ինքնակառավարման մեջ նման մարդկանց ունենալ»,- ասել է խորհրդարանական ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին։
«12 ամսվա ընթացքում 14 անգամ հավելավճար է տրվել, և միևնույն ժամանակ տեսչությունը բացահայտել է աշխատակիցների նկատմամբ ոտնձգություններ՝ համապատասխան ապացույցների հիման վրա։ Նրանք նպատակաուղղված են Ռուսթավիի քաղաքապետարանի գործունեությանը միջամտելուն և միևնույն ժամանակ իրենց ճաշակին հարմարեցնելու կոնկրետ դիրքերը։ Սա այն տանդեմն է, որը ստեղծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչները «Ազգային շարժման» հետ»,- ասել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահի առաջին տեղակալ Գիվի Միքանաձեն։
Ռուսթավիի սակրեբուլոն 35 անդամ ունի։ «Ազգային շարժումն» ունի 17 մանդատ, 3 մանդատ՝ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը: «Վրացական երազանքը» ներկայացված է ընդամենը 15 անդամով։