«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն, խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման գործի հետաքննության շրջանակներում, հարցաքննվել է մագիստրատ դատավորի առաջ։ Ըստ Ջափարիձեի՝ դատախազի հարցերը հիմնականում վերաբերում էին այն տեսանյութին, որում նա խոսում է կեղծիքների սխեմայի մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
«Հարցեր ունեին հիմնականում իմ նկարահանած տեսանյութի վերաբերյալ, որտեղ խոսվում էր խարդախության սխեմաների մասին, և նրանց հետաքրքրում էին ապացույցները։ Մի քանի անգամ ստիպված էի նշել այն կայքերի հասցեները, որտեղ Վրաստանի ցանկացած քաղաքացի, ոչ միայն դատախազությունը, կարող է տեսնել ընտրությունների օրը տեղի ունեցածի մի փունջ ապացույցներ։
Որևէ մեկը հավատու՞մ է, որ դատախազությունը ինչ-որ բան կհետաքննի։ Սա նույնպես ընտրակեղծիքների շարունակությունն է, որ այստեղ մեզ խնդրում են ապացույցներ բերել դատախազության կողմից, որն ինքը պետք է փնտրի այդ ապացույցները, և որով լցված է ողջ մամուլը»,- լրագրողներին ասել է Ջափարիձեն։
Գործի դատախազ Քեթևան Չաչավայի խոսքերով, տեղեկատվությունը, որը Զուրաբ Ջափարիձեն տրամադրել է հետաքննությանը, «հիմնականում հիմնված է նրա գնահատականների և հանրային աղբյուրներում տարածված տեղեկատվության վրա»։
«Ինքը կոնկրետ փաստեր, անուն-ազգանուններ չի հնչեցրել, որոնք կարագացնեն քննությունը»,- նշել է դատախազը։
Հոկտեմբերի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարուցել ընտրակեղծիքների հարցով։ Մեկ օր առաջ ԿԸՀ-ն հայտարարել է, որ նախագահի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ընտրությունների «ենթադրյալ կեղծիքի» մեղադրանքները լայն մասշտաբներ են ստացել, ինչը պահանջում է «բարդ և օբյեկտիվ քննություն»։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջինն էր, ով քննչական գերատեսչության կողմից կանչվել էր հետաքննության։ Զուրաբիշվիլին հրաժարվել է գնալ դատախազություն և կոչ է արել քննչական մարմնին «նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց զերծ մնալ»։
Ընթացիկ հետաքննության շրջանակներում «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի և «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Նաթիա Մեզվրիշվիլին, ինչպես նաև «Իմ ձայնը» դիտորդական կազմակերպությունների կոալիցիայի խոսնակ Լոնդա Թոլորաիան նոյեմբերի 6-ին հարցաքննվել են Թբիլիսիի քաղաքային դատարանում մագիստրատ դատավորի ներկայությամբ։
