Սերբիայում երեք ամիս շարունակվող բողոքի ակցիաների արդյունքում վարչապետ Միլոշ Վուչևիչը հրաժարական է տվել։ Նրա որոշմանը նախորդել է Նովի Սադ քաղաքում ուսանողների վրա հարձակումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Կառավարությունը պետք է ցուցաբերի պատասխանատվության ամենաբարձր մակարդակը»,- այսօր՝ հունվարի 28-ին, հրապարակային ելույթում ասել է Վուչևիչը՝ հավելելով, որ ինքը որոշել է հրաժարական տալ՝ լարվածության աճից խուսափելու համար։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ երեքշաբթի վաղ առավոտյան բեյսբոլի մահակներով անհայտ անձինք, որոնք դուրս են եկել իշխող «Սերբական առաջադիմական կուսակցության» շենքից, Նովի Սադում հարձակվել են ուսանողների վրա։ Արդյունքում 23-ամյա մի աղջիկ ծանր վիրավորվել է, ևս մի քանի հոգի թեթև վնասվածքներ են ստացել։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուսանողները քաղաքում փակցնում էին բողոքի կպչուն պիտակներ և գրաֆիտիներ անում պատերին։
«Ես ակնկալում եմ, որ հարձակման հեղինակները կձերբակալվեն»,- ասել է Վուչևիչը։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում և այլ քաղաքներում լայնածավալ բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ նոյեմբերի 1-ին Նովի Սադում նոր վերանորոգված երկաթուղային կայարանում բետոնե տանիք է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Ցուցարարները կարծում են, որ ողբերգության պատճառը եղել է կոռուպցիան և նեպոտիզմը կառավարությունում:
Գլխավոր երկաթուղային կայարանի վերանորոգման աշխատանքներն իրականացրել են չինական պետական ընկերությունները։ Դրանց թվում է China Communications Construction Company (CCCC), որը պոտենցիալ ներդրող է Վրաստանի Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծում։
Դեկտեմբերի վերջին Սերբիայի դատախազությունը հայտարարել է, որ միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել 13 անձի, այդ թվում՝ կառավարության անդամի և մի քանի պետական պաշտոնյաների։ Այն փաստը, որ շինարարության, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախկին նախարարը ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել, կասկած է հարուցել հետաքննության անկախության վերաբերյալ։
Երեկ՝ հունվարի 27-ին, ուսանողները 24 ժամով շրջափակել են Բելգրադի տրանսպորտային հանգույցը՝ ուժեղացնելով ճնշումը կառավարության վրա։
