Շովի հանգստավայրի տարածքում բնական աղետի հետևանքով զոհվածների թվում է Ռաճայի «Բուբա» համույթի անդամ Գենադի Սուլթանիշվիլին։ Այս մասին տեղեկությունը հաստատում են նրա ընտանիքի անդամները։ Գենադի Սուլթանիշվիլին որպես խոհարար աշխատել է քոթեջներից մեկի ճաշարանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Ընտանիքը հաստատում է Գենո (Գենադի) Սուլթանիշվիլիի մահվան փաստը։ Մենք հանգուցյալի անդամահատված մարմինը ճանաչել ենք դիահերձարանում»,- ասել է մահացածի փեսան՝ Մամուկա Ցերցվաձեն։
Ռաճայում՝ Շովի հանգստավայրի տարածքում օգոստոսի 3-ին սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է հանգստավայրը։ Մինչ այժմ հայտնաբերվել է 19 դի, որոնց մեծ մասի ինքնությունը պարզվել է։ Մահացածների թվում են 18-ամյա Սամիրա Իսաևան, 25-ամյա Դավիթ Բերիաշվիլին, 7-ամյա Լուկա Դուդաշվիլին, 25-ամյա Մեգի Գուտաշվիլին, 18-ամյա Գիգի Գուտաշվիլին, 49-ամյա Շորենա Բիճաշվիլին, 20-ամյա Մարիամ Մաիսուրաձեն, Գենադի Սուլթանիշվիլին, Գիորգի Կարալաշվիլին, Նինո Կենճաձեն, Ուկրաինայի քաղաքացի Ալինա Պոլիկովսկան և ՌԴ քաղաքացի Քսենիա Տրիչևան։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ անհետ կորած է համարվում 14 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
