Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Սոխումիի անկման 31-րդ տարելիցը։ Այս օրվա կապակցությամբ և Աբխազիայի պատերազմում զոհվածների հիշատակը հարգելու նպատակով իջեցվել են նախագահական նստավայրի, խորհրդարանի և կառավարության շենքի, ինչպես նաև բոլոր վարչական հաստատությունների պետական դրոշները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 4 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 5 Նման ամոթալի բան չեմ տեսել, պատրաստվել է ԿԳԲ-ի դարբնոցում․ նախագահը՝ «Երազանքի» պաստառների մասին
- 6 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
«Սեպտեմբերի 27-ը Վրաստանի նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։ Այսօր մենք հարգելու ենք մեր հերոսներին, ովքեր իրենց զոհաբերել են հանուն երկրի, հայրենիքի և միասնական Վրաստանի գաղափարի։ Այս հերոսները երազանք ունեին, դա միացյալ Վրաստանի երազանքն էր, և ես վստահ եմ, որ այդ երազանքն անպայման կիրականանա»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ով այցելել է Հերոսների հրապարակ։
Աբխազիայում ռազմական գործողությունները սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին։ Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիսլավ Արձինբայի հրամանագրով ստեղծված «Աբխազական գվարդիան» Օչամչիրեի շրջանի Օխուրեյ գյուղի մոտ կրակ է բացել Վրաստանի պաշտպանության նախարարության ազգային գվարդիայի վրա, որը մտել է Աբխազիայի տարածք՝ պաշտպանելու Սոչի-Ինգիրի երկաթուղային հատվածը։
Պետխորհուրդը Սոչի-Ինգիրի երկաթուղու հատվածը պաշտպանելու համար Աբխազիա Ազգային գվարդիա ուղարկելու որոշում է կայացրել օգոստոսի 11-ին՝ Վլադիսլավ Արձինբայի հետ պայմանավորվածությունից հետո։ Չնայած պայմանավորվածությանը, «Աբխազական գվարդիան» դիմադրել է վրացական ազգային գվարդիային Օչամչիրեի և Գուլրիֆշի շրջաններում և Սոխումի քաղաքում, ինչը հանգեցրել է Աբխազիայում ռազմական գործողությունների մեկնարկին։
Ռազմական հակամարտությունը տևել է 13 ամիս 13 օր և ավարտվել 1993 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Սոխումիի անկմամբ և Վրաստանի զինված ուժերի պարտությամբ։ 1993 թվականի սեպտեմբերի 16-ին աբխազական կողմը խախտել է հուլիսի 27-ի Սոչիի համաձայնագիրը «հրադադարի և ուժերի բաժանման մասին» և գրոհ սկսել Սոխումին գրավելու համար։ Սոխումիի համար մարտը տևել է 11 օր։ Աբխազա-ռուսական, հյուսիսկովկասյան և կազակական ստորաբաժանումները սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ներխուժել են Աբխազիայի Նախարարների խորհրդի շենք և գերեվարել Աբխազիայի Նախարարների խորհրդի նախագահ Ժյուլի Շարտավային, Սոխումիի քաղաքապետ Գուրամ Գաբեսկիրիային և նախարարների խորհրդի 27 աշխատակիցների, իսկ հետո գնդակահարել բոլորին։
1993 թվականի սեպտեմբերի 30-ին ռուս-աբխազական ստորաբաժանումները դիրքեր են գրավել Էնգուրի գետի երկայնքով։ Ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետության կառավարությունն ամեն տարի սեպտեմբերի 30-ին նշում է «Վրաստանի նկատմամբ հաղթանակի և Աբխազիայի անկախության օրը»։
Չհաստատված տվյալներով՝ 1992-1993 թվականներին Աբխազիայում տեղի ունեցած ռազմական հակամարտության ընթացքում վրացական կողմից զոհվել է ավելի քան 10 հազար զինվոր և խաղաղ բնակիչ։ Աբխազիայից տեղահանված 300 հազար վրացիներ մնացել են անօթևան։ Աբխազական կողմի տվյալներով՝ զոհվել է 3500, վիրավորվել՝ 2000 աբխազ։