Շուախևիում սողանքի պատճառով փակվել է Խուլո-Շուախևի ավտոճանապարհը։ Այս պահին երթևեկել հնարավոր է արտաճանապարհային մեքենայով՝ Դաբաձվելի-Օքրոպիլաուրի շրջանցիկ ճանապարհով։
Կենտրոնական ճանապարհին սողանքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի լուսադեմին։
«Մի քանի օր է անդադար անձրև է տեղում, ինչի հետևանքով Բաթումի-Ախալցիխե-Շուախևի ավտոճանապարհի հատվածում, Գորխանաուլի գյուղի մոտ, սողանք է տեղի ունեցել։ Ընթանում են աշխատանքներ, որոնցում ավտոճանապարհների վարչության տեխնիկայի հետ միասին ներգրավված է Աջարիայի ավտոճանապարհների վարչության և Քաղաքային սպասարկման գործակալության հատուկ տեխնիկան»,-հայտարարել է Շուախևիի քաղաքապետարանը։

Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ջաբա Փութկարաձեի խոսքով՝ մոբիլիզացված է նաև երկրաբանական ծառայությունը, որը «իրականացնում է տարբեր ռիսկեր կրող հատվածների ուսումնասիրություն և գնահատում»։
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, սողանքներ են տեղի ունեցել Քեդայի կենտրոնական մայրուղու վրա։
