Ամբրոլաուրիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը պատրաստվում է շուրջ 300 հազար լարի ծախսել Ռաճա-Լեչխում-Սվանեթիի մեծամասնական պատգամավոր Գոչա Էնուքիձեին պատկանող հյուրանոցից դեպի մյուս նորակառույց հյուրանոցային քոթեջներ տանող ճանապարհի կառուցման համար։ Խաղողի այգիների միջև ընկած նեղ ճանապարհի երկայնքով ոչ ոք չի ապրում: Այս հատվածը նույնիսկ տեղական նշանակության ճանապարհի կարգավիճակ չունի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 4 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 5 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 6 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
Ամբրոլաուրիի սակրեբուլոն «Էնուքիձեների հյուրանոցային համալիրը և Օշխերլեբի թաղամասը իրար կապող ճանապարհի վերականգնումը» 2023 թվականին իրականացվելիք առաջնահերթային ծրագրերի ցանկում ներառել է ապրիլի 24-ին։
Նախագիծը բաժանված է երկու մասի. 290 հազար լարի է տրամադրվել առաջին հատվածի վերականգնման համար, որը կապում է «Կարսե» հյուրանոցը մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց քոթեջների հետ, որից հետո ճանապարհը շարունակվում է խաղողի այգիների միջև և միանում գլխավոր թաղամասի ճանապարհին։ Երկրորդ հատվածի համար (Օշխերլեբի թաղամաս), որի շուրջ մարդիկ են ապրում ու տարիներ շարունակ խնդրում են ասֆալտապատել ճանապարհը, կծախսվի 36 հազար լարի և միայն մանրախիճ կլցվի։
«Մթիս Ամբեբին» մայիսի 3-ին Ամբրոլաուրիի մունիցիպալիտետի քաղաքապետարանից այս նախագծին վերաբերող փաստաթղթեր է պահանջել։ Օրենսդրության համաձայն պետք է անհապաղ հրապարակային տեղեկություն տրամադրվեր, քանի որ ժամանակ չէր պահանջվում տեղեկություն գտնելու համար, սակայն մինչ այժմ տեղեկությունը չի տրամադրվել։
Պաշտոնյաների մոբիլիզացիա՝ Էնուքիձեին պաշտպանելու համար
Սադմելի գյուղում իրավիճակին ծանոթանալու համար «Կարսե» հյուրանոցի մոտ հասնելուց մի քանի րոպե անց, ծառայողական մեքենայով այնտեղ եկավ Ռաճա-Լեչխում-Քվեմո Սվանեթիի նահանգապետի առաջին տեղակալ Քրիստինե Կոբախիձեն։ Կոբախիձեն փոխնահանգապետ է նշանակվել մեկ տարի առաջ։ Մինչ այդ նա եղել է պատգամավոր Էնուքիձեի բյուրոյի ղեկավարը և նրա վստահելի անձը Ռաճայում։ Երբ սկսեցինք հարցազրույց անցկացնել Ամբրոլաուրիի քաղաքային խորհրդի ընդդիմադիր անդամ Ամիրան Լոմթաձեի հետ, այնտեղ եկան նաև մունիցիպալիտետի քաղաքապետ Զվիադ Մխեիձեն, քաղաքային խորհրդի նախագահ Ասլան Սագանելիձեն, փոխքաղաքապետ Մամուկա Խիմշիաշվիլին, «Վրացական երազանքից» սակրեբուլոյի անդամ և հանձնաժողովի նախագահ Էլիզբար Կոբախիձեն և մի քանի այլ պաշտոնյաներ։ Լոմթաձեի հետ հարցազրույցը տեսագրել ենք Էնուքիձեի քոթեջների մոտ՝ փողոցում, մասնավոր սեփականությունից դուրս։
- «Օտար անձինք ի՞նչ եք անում այստեղ, ո՞ւմ թույլտվությամբ եք այստեղ», - մեզ է հարցնում է Էլիզբար Կոբախիձեն:
- Ռաճայում հանրային տարածքում աշխատելու համար վիզա՞ է պետք:
- «Ինչո՞ւ եք փնտրում կետեր, որտեղ կարող է հարցական նշաններ լինել: Չնայած հարցական նշաններ չկա»,- մեզ հետ զրույցում ասում է Ամբրոլաուրիի քաղաքապետ Զվիադ (Դավիթ) Մխեիձեն։
- Ինչո՞ւ պետք է բյուջեից 300 հազար լարի ծախսվի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր, միլիոնատեր Գոչա Էնուքիձեի մի հյուրանոցից մյուս հյուրանոց-քոթեջներ տանող ճանապարհի վերականգնման վրա։
- Դա ոչ մեկի գործը չէ։ Եթե ունի, իր ազնիվ աշխատանքով է վաստակել ու ոչ մեկի գործը չէ, ուրիշի ունեցվածքն ու ուրիշի միլիոնները ոչ ոք չի հաշվում։
- Հաշվում ենք պարոն Զվիադ, հաշվում ենք։
- Շատ վատ հարց եք տալիս ու հենց սկզբից երևում է ձեր նպատակը:
- Հավանաբար, կոռուպցիոն շահ կա, դրա համար ենք հետազոտում։
- Ինչո՞ւմ եք տեսնում կոռուպցիոն շահ: Իսկ եթե հիմա պատասխան պահանջեմ մեղադրանքի համար... դուք եք կոռումպացված, ուղիղ կասեմ։
- Ինչո՞վ եմ կոռումպացված։
- Որովհետև միշտ վատ բան եք փնտրում, ինչ որ մեկի թեմայով եք գնում: Ինչ կապ ունի կոռուպցիան չեմ հասկանում:
Կոռուպցիան «պետական ծառայողի կողմից պաշտոնի կամ հարակից հնարավորության օգտագործումն է գույք կամ օրենքով արգելված այլ օգուտներ ստանալու համար: Ինչպես նաև այս բարիքը նրան փոխանցելը կամ օգնելը ստանալու և օրինականացնելու համար»։
Քաղաքապետի 3 «փաստարկները»
- «Հյուրանոցից (նկատի ունի «Կարսե») մինչև այնտեղ (քոթեջներ) 200 մետր է, իսկ այնտեղ՝ մի կիլոմետր,
- Այս ճանապարհը այստեղ կանգնո՞ւմ է։ Դրանից այն կողմ շարունակվում է ու բարձրանում լեռան ստորոտը։ Մարդիկ են ապրում այնտեղ և կան բնակիչներ։ Ունենք 37 ընտանիքի ստորագրություն։ Այլ ճանապարհ չկա, ամենակարճ ճանապարհը դեպի բնակչություն։ Հետևաբար, քանի որ ինչ-որ մեկն ապրում է, բաց թողնենք սա, այս հատվածը, ո՞րն է ձեր նպատակը: Այս ճանապարհը կկրճատի այդ տարածքներից մինչև կենտրոնական ճանապարհը։ Ոմանք իրենց երեխաներին տանում են մանկապարտեզ, բոլորը չէ, որ մեքենա ունեն, որ երկար ճանապարհ գնան:
- Որ ասում եք Գոչայի մասին, այստեղ ինչ-որ մեկը հողակտորներ չունի՞ բացի Գոչայից: Բոլորը հո ցանկանում են ինչ-որ բան անել:
Ամբրոլաուրիի մունիցիպալիտետի քաղաքապետ Զվիադ Մխեիձեի թվարկած բոլոր «փաստարկները», որոնցով նա փորձում է արդարացնել Էնուքիձեի համար ճանապարհի կառուցումը՝կեղծ են։
Իրականում, Էնուքիձեի «Կարսե» հյուրանոցից մինչև նրա նորակառույց քոթեջները 265 մետր է։ Քոթեջներից մինչև խաղողի այգու ճանապարհը միանում է գլխավոր թաղային ճանապարհին՝ 195 մետր։
Հաշվել ենք, թե «Էնուքիձեի ճանապարհը» որքան կկրճատի Սադմելիի («Օշխերլեբի») վերին թաղամասի բնակիչների համար մինչև Ալպանա-Ամբրոլաուրի կենտրոնական ճանապարհ հասնելը։ Հեռավորությունը 1 160 մետր է գործող ներքին գյուղական ճանապարհով, որը բետոնապատված է մինչև Օշխերլեբիի թաղամասը։ «Էնուքիձեի ճանապարհով» 1324 մետր, այսինքն՝ 164 մետրով ավելի։
Թեև Ամբրոլաուրիի քաղաքապետարանից պահանջված հանրային տեղեկությունը չտրամադրվեց, պարզեցինք, որ 37 ստորագրությունները, որոնք քաղաքապետը շահարկում է «Էնուքիձեի ճանապարհի» վերանորոգումը հիմնավորելու համար, հիմնականում պատկանում են Օշխերլեբի թաղամասի բնակիչներին և նրանց հիմնական պահանջին՝ վերականգնել թաղամասի ճանապարհը։ Օշխերլեբի թաղամասի ճանապարհը միանում է գլխավոր գյուղական ճանապարհին, ոչ թե «Էնուքիձեի ճանապարհին»։
Ըստ անշարժ գույքի ռեգիստրի տվյալների՝ ճանապարհի այս հատվածի երկայնքով (Էնուքիձեի ճանապարհ) ամենամեծ տարածքի հողակտորներն ընդհանուր առմամբ 21 418 քմ են։ Դրանք Գոչա Էնուկիձեի ընկերությունների սեփականությունն են։
Ավտոմոբիլային ճանապարհների մասին Վրաստանի օրենքի համաձայն՝ տեղական նշանակության ճանապարհների ցանկը հաստատվում է մունիցիպալ մարմինների կողմից։ Որպես կանոն, այն վերանայվում է 3 տարին մեկ անգամ։ Ամբրոլաուրիի մունիցիպալիտետի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 58 որոշումը, որը վերջին անգամ փոփոխվել է 2016 թվականի դեկտեմբերի 26-ին, հրապարակվել է օրենսդրական տեղեկագրում։ Սադմելի գյուղի տեղական նշանակության ճանապարհների շարքում այսպես կոչված «Էնուքիձեների հյուրանոցային համալիրն ու Օշխերլեբի թաղամասը կապող ճանապարհ» ընդհանրապես գոյություն չունի:
«Այն ժամանակ Սաչխերեն Օնիին կապող ճանապարհ էլ չկար, իսկ հիմա ճանապարհ կա, չէ՞»,- այսպես արձագանքեց Ամբրոլաուրիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Ասլան Սագանելիձեն «Մթիս Ամբեբիի» հարցին՝ ինչպե՞ս է ներառվել պատգամավոր Էնուքիձեին պատկանող մի հյուրանոցից մյուս հյուրանոցը միացնող հատվածի վերականգնումը 2023 թվականին իրականացվելիք առաջնահերթային ծրագրերում, երբ այն նույնիսկ պաշտոնապես չունի տեղական նշանակության ճանապարհի կարգավիճակ։ «Հետո կտանք կարգավիճակ, ինչ խնդիր կա»,- ասում է սակրեբուլոյի նախագահը։
Սա պետբյուջեից Էնուքիձեի բիզնես-օբյեկտ տանող ճանապարհի վերականգնման առաջին դեպքը չէ։ Երբ պատգամավորը Ամբրոլաուրիի օդանավակայանից 5 րոպե հեռավորության վրա գտնվող Սադմելի գյուղում կառուցեց «Կարսե» հյուրանոցը, մունիցիպալիտետը ֆինանսավորեց դեպի համալիր տանող երկրորդ ավտոմոբիլային (շրջանցիկ) ճանապարհի կառուցումը։
Գոչա Էնուքիձեն Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է 2008 թվականից։ Նա առաջին անգամ դարձել է Ամբրոլաուրիի մեծամասնական պատգամավոր Միացյալ ազգային շարժումից։ 2012 թվականին նա առաջադրվել է նույն կուսակցությունից։ Օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության իշխանության գալուց հետո Էնուքիձեն տեղափոխվեց «Վրացական երազանք»։ 2016 թվականին նա «Վրացական երազանքի» կողմից առաջադրվել է Ամբրոլաուրիի, Օնիի, Ցագերիի, Լենտեխիի և Մեստիայի մեծամասնական թեկնածու։ Պատգամավորը տարբեր կերպ կապված է 42 ընկերությունների հետ: Նրա ընկերությունները ընդգրկում են նավթի, գյուղատնտեսության, էներգետիկայի, առևտրային անշարժ գույքի և զբոսաշրջության ոլորտները: Նա ուղիղ բաժնետոմսեր ունի 8 ձեռնարկությունում։ Հանդիսանում է «Լիբերթի Բանկի» բաժնետեր, «Իբերկոմպանիա» ՍՊԸ-ի 100% բաժնետեր, «Արքի Թաուեր» ՍՊԸ-ի 25% բաժնետեր, 2021 թվականից հանդիսանում է ԲԸ Tesla Inc (Կալիֆորնիա, ԱՄՆ) բաժնետեր և այլն։
2015 թվականի մարտին «Իբերկոմպանիա» ՍՊԸ-ն ուղիղ սեփականաշնորհման միջոցով 800 հազար լարիով Թբիլիսիի Ակադեմ քաղաքի շրջակայքում ձեռք է բերել 3526 քմ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս: Սեփականաշնորհման պայմանը կատարելու համար ընկերությունը մինչև 2018 թվականի սեպտեմբերի 25-ը պետք է կատարեր 4 000 000 լարիի ներդրում, ինչը, ըստ Պետական գույքի ազգային գործակալության տեղեկատվության, չի կատարվել։
2018 թվականին Գոչա Էնուքիձեն հիմնադրել է «Նաբերաուլի Վայնս» ՍՊԸ-ն և նույն թվականին պետությունից ստացել 600 000 լարի դրամաշնորհ, որով Սադմելի գյուղում գինու գործարան է կառուցել։
Էնուկիձեի «Իբերկոմպանի Պետրոլիում» ընկերությունը նավթ է ներմուծել Ռուսաստանից, որը պարզեցված գնման միջոցով գնել են այդ թվում նրա մեծամասնական ընտրատարածքի պետական գերատեսչությունները։
2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միայն մեկ ընկերության՝ «Իբերկոմպանի» ՍՊԸ-ի ակտիվները գնահատվում են 44 մլն լարի։ Ձեռնարկության տարեկան ընդհանուր շահույթը մինչև 2021 թվականը կազմել է 8 մլն լարի։
Այն գումարով, որը ՏԻՄ-ը պետք է ծախսի Էնուքիձեի հյուրանոցները կապող ճանապարհի վերականգնման համար, հնարավոր է ամբողջ մունիցիպալիտետում լուծել հասարակական տրանսպորտի խնդիրը։ Ռաճան առաջին տեղն է զբաղեցնում Վրաստանի շրջաններում միգրացիայի ցուցանիշով։ Արտագաղթի պատճառներից մեկը նշվում է տրանսպորտի բացակայության պատճառով առաջացած մեկուսացումը։