Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում գործող Հարավային Օսիայի վարչակազմի ղեկավար է նշանակվել Թամազ Բեստաևը։ Նշված պաշտոնում Բեստաևը փոխարինել է կարճ ժամանակ առաջ պաշտոնը լքած Դիմիտրի Սանակոևին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Վերջին 15 տարիներին Բեստաևը ղեկավարել է Հարավային Օսիայի վարչակազմի առողջապահության և սոցիալական ապահովության ծառայությունը։
Դիմիտրի Սանակոևը Հարավային Օսիայի վարչակազմի ղեկավար է աշխատել դրա ստեղծման օրվանից։ Նա ասել է, որ պաշտոնը լքել է անձնական դիմումի համաձայն և իր գործունեությունը շարունակելու է բիզնեսում։
2007 թվականին Վրաստանի կառավարությունը նախկին Հարավային Օսիայի ինքնավար շրջանի տարածքում ստեղծեց ժամանակավոր վարչատարածքային միավոր։ Վարչակազմի պարտականություններն են ժամանակավոր վարչատարածքային միավորի տարածքում օրինականության և կարգի պահպանության ապահովումը: Այս տարածքում ապրող մարդկանց և էթնիկ խմբերի իրավունքների և ազատությունների, ինչպես նաև նրանց շահերի պաշտպանությունը, տեղական ենթակառուցվածքների վերականգնման խթանումը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակում և իրականացումը, կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում պետական ծրագրերի մշակման և իրականացման ապահովումը, վրացերեն և օսերեն լեզուների, ավանդույթների և մշակութային ժառանգության պաշտպանությունն ու զարգացումը, վրացական և օսական հատուկ կրթական ծրագրերի մշակումը, օսերեն լեզվով նորմատիվ ակտերի, այլ պաշտոնական փաստաթղթերի և տեղեկատվության թարգմանության, հրապարակման և տարածման ապահովումը, ինչպես նաև օսերեն լեզվով լրատվամիջոցների զարգացման խթանումը:
Վարչակազմի գործունեությունը ֆինանսավորվում է Վրաստանի պետական բյուջեից։
