Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ «Թբիլիսոբա 2022»-ը կնշվի հոկտեմբերի 1-ին և 2-ին՝ բազմազան ծրագրով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Հոկտեմբերի 1-ին և 2-ին Ռիղեյի այգում նախատեսվում են ցուցահանդեսներ, մանկական համերգներ, քաղցրավենիքի փառատոն, սպորտային միջոցառումներ, հին վրացական ֆիլմերի ցուցադրություն (Վերա թաղամասի մեղեդիներ (1973), Տիկնիկները ծիծաղում են (1963), Երկար պայծառ օրեր (2013), Նռան գույնը (1968), Փիրոսմանի (1969 թ.)։ Կկազմակերպվի ծեռնարկատիրական տոնավաճառ, գաստրոնոմիական հատված, ինչպես նաև Հոկտեմբերի 2-ին ժամը 19:00-ին տեղի կունենա «Goofy Land»-ի համերգը։
Լեղվտախևիում կկազմակերպվեն Թբիլիսիի գովերգագիրներին նվիրված թեմատիկ ինստալյացիաներ, դեկորացիաներով զարդարված հովիտ և ջրում լողացող ծաղկեփնջեր, ջրաղաց, լամպեր և բազմազան ինստալյացիաներ։ Կանցկացվեն դերասանների կատարմամբ տարբեր ներկայացումներ և հին Թբիլիսիի վերակառուցում։
Օրբելիանիի հրապարակում կտեղակայվեն Թբիլիսիի հետ եղբայր ու գործընկեր քաղաքների տաղավարները, «Թբիլիսիի զարգացման պատմություն» ստենդը, այսպես կոչված Թբիլիսյան թաղամասը, որը ներկայացված է Օրբելիանի պալատի դիմացի տարածքում։ Տաղավարի դիմաց տեղի կունենա թատերական զգեստներով ներկայացում, մանկական ժամանցային համերգներ, հանրային քննարկումներ և զրույցներ Թբիլիսիի բակերում, ձեռնարկատիրական և սննդի հատվածներում։ Ժամը 19:00-22:00-ն կանցկացվեն երաժշտական երեկոներ վրացի արտիստների, բենդերի և նվագախմբերի մասնակցությամբ:
Գուդիաշվիլիի հրապարակում կտեղադրվեն ինստալացիաներ (Մթածմինդայի լուսին, մեծ թերթ, «Վերա թաղամասի մեղեդիներ», ինստալացիա «Պատվավոր թբիլիսցիներ»), նախատեսվում է բաց կինոթատրոն, «Թբիլիսյան սրճարան», 19։00-ից մինչև 22։00-ն կանցկացվեն տարբեր ժանրերի երաժշտական երեկոներ։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 20:00-ին, Եվրոպայի հրապարակում տեղի կունենա Թբիլիսոբայի գալա համերգը։ Կկայանա Գիորգի Էրիսթավիի հայտնի «Ուչինմաչինի գլխարկը» պիեսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացման պրեմիերան։ Միջոցառումներին մասնակցությունն անվճար է։
Հոկտեմբերի 2-ին Պետական պալատում տեղի կունենա Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների պարգևատրման արարողությունը։
Թբիլիսիի քաղաքապետարանը 2022 թվականի Թբիլիսոբայի միջոցառումների համար նախատեսում է ծախսել 3 մլն լարի։
Միջոցառման կապակցությամբ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը՝ ժամը 23:00-ն, Գրիգոլ Օրբելիանիի հրապարակի հարակից տարածքում տրանսպորտային միջոցների տեղաշարժը մասամբ սահմանափակվել է։ Նշված ժամանակահատվածում սահմանափակումը կգործի Գիորգի Աթոնելի փողոցից մինչև Վախթանգ Օրբելիանիի նրբանցք N13։
Չոր կամրջից եկող մեքենաները կկարողանան Իտալիայի փողոցով շարժվել դեպի Աթոնելի փողոց՝ թեքվելով աջ, որից հետո վարորդները Ճանտուրիայի փողոցից կշարժվեն Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ։ Հնարավոր կլինի շարժվել նաև Տաբուկաշվիլի և Ինաշվիլի փողոցներով՝ Առաջին Հանրապետության հրապարակի ուղղությամբ։
Վիրսալաձեի փողոցից Աթոնելի փողոցի ուղղությամբ շարժվող մեքենաները Ճանտուրիայի փողոցով կմիանան Ռուսթավելի պողոտային, կամ Տաբուկաշվիլի և Ինաշվիլի փողոցներով կշարժվեն Առաջին Հանրապետության հրապարակ։ Ինչպես նաև, Վիրսալաձեի փողոցից երթևեկությունը կթույլատրվի դեպի Աթոնելի փողոց, այնուհետև թեքվելով ձախ, անցնելով Իտալիայի փողոցով՝ չոր կամրջի ուղղությամբ։