Տղիբուլիի հանքափորներն ասում են, որ աշխատանքից ազատվել են քաղաքական դրդապատճառներով

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Տղիբուլիի հանքափորները «Սաքնախշիրի» ընկերության ղեկավարությանը մեղադրում են քաղաքական հողի վրա իրենց աշխատանքից ազատելու մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ընտրություններից առաջ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» ներկայացուցիչ էի։ Ինձ մոտ մարդիկ ուղարկեցին, ահաբեկում եղավ՝ ասում էին եթե քո մասին չես մտածում, քո եղբայրն ու քույրն էլ են այս ընկերությունում աշխատում, զգույշ եղիր։ Սպառնալիքն իրականացվել է երեքի դեպքում էլ։ Սա քաղաքական ռեպրեսիա է իմ ընտանիքի նկատմամբ»,- ասել է Գիորգի Աբուլաձեն։ Նրա խոսքով՝ երեկ երեկոյան իրեն տեղեկացրել են աշխատանքից ազատվելու մասին։

Մեկ այլ հանքափոր՝ Խվիչա Գաբունիան, ասում է, որ իր պաշտոնանկության պատճառը ֆեյսբուքում եվրոպամետ ակցիաներին աջակցող գրառումներն էին։

«Իհարկե, դա տեղի ունեցավ իմ քաղաքական հայացքների պատճառով։ Ես բազմաթիվ գրառումներ եմ գրել, որ մեր՝ հանքափորների ճանապարհը դեպի Եվրոպա է, դեպի քաղաքակրթություն»,- նշել է Գաբունիան։

Ինչպես նա է ասում, ընկերության տնօրեն Միխայիլ Սոցկու հանձնարարությամբ տեղի կադր Գիորգի Բաբուխադիան շանտաժի է ենթարկում հանքափորներին և աշխատանքից ազատում նրանց։

«Նա մի քանի անգամ ինձ կանչեց իր աշխատասենյակ ու ասաց, որ վերջ տամ նման բաներ գրել, հակառակ դեպքում ասաց ես անձամբ քեզանից վրեժ կլուծեմ։ Սա ինձ մոտ կրկնեց մի քանի հանքափորների հետ միասին»,- ասել է Խվիչա Գաբունիան։ Նրա տեղեկություններով՝ այս փուլում «Սաքնախշիրին» աշխատանքից ազատել է շուրջ հարյուր աշխատակից։

Այս հարցը «Սաքնախշիրիում» չեն մեկնաբանում։ Ինչպես հաղորդում է Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը, ընկերության ներկայացուցիչներն իրենց հետ անձնական զրույցում հերքել են աշխատակիցներին քաղաքական հողի վրա աշխատանքից ազատելու փաստը, ինչպես նաև բացատրել են, որ վերապատրաստման բանակցություններ են վարում ընդամենը 30 աշխատակցի հետ, և եթե համաձայն չեն վերապատրաստում անցնել, ապա նրանք պետք է լքեն աշխատավայրը։

Ռուսաստանի քաղաքացի Միխայիլ Սոցկու ղեկավարած «Սաքնախշիրին» քարածխի արդյունահանման միակ ընկերությունն է Վրաստանում։ Ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2023 թվականին «Սաքնախշիրին» վաճառել է 146 136 տոննա քարածուխ և որպես եկամուտ ստացել՝ 25 327 742 լարի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։