ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր ուղերձում ասել է, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որում նա պատրաստակամություն է հայտնում ներգրավվել խաղաղ բանակցություններում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Այսօր ես կարևոր նամակ եմ ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկիից։ Նամակում ասվում է. «Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ տևական խաղաղությունը մոտեցնելու համար։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը նամակում նաև կրկնել է, որ Կիևը «ցանկացած հարմար պահի» կստորագրի ԱՄՆ-ի հետ հանքային համաձայնագիրը։
Թրամփն ասել է, որ բարձր է գնահատում նամակը՝ հավելելով. «Միևնույն ժամանակ, մենք լուրջ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ և ստացել ենք ուժեղ ազդանշաններ, որ նրանք պատրաստ են խաղաղության»։
Երեքշաբթի օրը, դեռ Կոնգրեսում Դոնալդ Թրամփի ելույթից առաջ, Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների։
«Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է Զելենսկին։ Նա խոստովանել է, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը կայացած հանդիպումը «չանցավ այնպես, ինչպես սպասվում էր» և ափսոսանք է հայտնել դրա համար։
«Ցավալի է, որ այսպես ստացվեց։ Ժամանակն է ամեն ինչ շտկելու։ Մենք ցանկանում ենք, որ հետագա համագործակցությունն ու հաղորդակցությունը լինեն կառուցողական»,- ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ Ուկրաինան դեռ պատրաստ է համաձայնագիր ստորագրել օգտակար հանածոների վերաբերյալ։
Մինչ այս հայտարարությունները՝ մարտի 3-ին, հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը ժամանակավորապես դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը։
