Թերջոլայի մունիցիպալիտետի Սեփարեթի գյուղի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Թերջոլայի մունիցիպալիտետի քաղաքապետ Լաշա Գոգիաշվիլին։ Բեռնատարի և մոտոցիկլետի բախման ժամանակ մոտոցիկլետով ընթացող Լաշա Գոգիաշվիլին ծանր վիրավորվել է։ Նրան տեղափոխել են Քութայիսիի ինտերվենցիոն բժշկական կենտրոն, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Լաշա Գոգիաշվիլին 42 տարեկան էր։ «Վրացական երազանքից» նա 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում երկրորդ անգամ է ընտրվել Թերջոլայի մունիցիպալիտետի քաղաքապետ։ Գոգիաշվիլին առաջին անգամ Թերջոլայի քաղաքապետ է դարձել 2020 թվականին՝ մեկ տարի ժամկետով, արտահերթ ընտրությունների արդյունքում։
Ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտել)
2021 թվականին Վրաստանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 5862 պատահար։ Մահացել է 449 մարդ, տուժել՝ 7705, 2022 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում գրանցվել է 2572 դեպք, 221 մարդ մահացել է, 3538-ը՝ վիրավորվել։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ նախորդ տարի գրանցվել է ճանապարհատրանսպորտային 39288 պատահար։ Այս տարի հունվարից հունիս՝ 19708 դեպք։
Դժբախտ պատահարների ամենատարածված հավանական պատճառներն են՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելը, երթևեկության համար սահմանված արագության գերազանցումը: