Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանի մոտ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով երկու երկրներում զոհվածների թիվը այսօր առավոտյան հրապարակված տվյալների համաձայն հասել է 5000-ի: Թուրքական կողմը հայտնում է 3381 զոհի մասին, իսկ սիրիական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 1559 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ առաջիկա մի քանի օրերին, որոնողական աշխատանքներին զուգահեռ, մահացածների թիվը կարող է աճել 4 անգամ, այսինքն՝ մինչև 20 000։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում մահացել է Վրաստանի երկու քաղաքացի։ Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավայի տեղեկություններով՝ անհայտ կորած համարվող բոլոր քաղաքացիները հայտնաբերվել են։
Թուրքիայի արտակարգ իրավիճակների բաժնի տվյալներով՝ Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադյաման, Օսմանիե, Հաթայ, Քիլիս և Մալաթիա նահանգներում տուժել է 20 424 մարդ։ Փլատակների տակից ողջ դուրս է բերվել 7 840 մարդ, ավերվել է ավելի քան 5 600 շինություն, նույնքան էլ վնասվել է։ 338 000 քաղաքացիներ տեղավորված են ժամանակավոր կացարաններում: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է շտապ օգնության մոտ 25 հազար աշխատակից: Փրկարարները տուժածներին տեղափոխելու համար օգտագործում են 10 նավ և 54 ինքնաթիռ։
Թուրքիայի հարավարևելյան մասում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 4:17-ին տեղի է ունեցել առաջին երկրաշարժը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության վերջին տեղեկատվության համաձայն՝ առաջին երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ, իսկ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7,8 մագնիտուդ։
Թուրքական կողմի տեղեկություններով՝ առաջին երկրաշարժին հաջորդել է 243 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 7,6 մագնիտուդով, գրանցվել է փետրվարի 6-ին, ժամը 13:24-ին, Քահրամանմարաշի Էլբիստան քաղաքում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայում ամենաշատը տուժել են Հալեպ, Լաթաքիա, Համ, Իդլիբ և Տարտուս նահանգները։
