Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքից՝ հասարակական կազմակերպություններին անհիմն մեղադրել ատելություն սերմանելու, ապակառուցողականության, սադրիչ և հակապետական գործողությունների մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ 2022-2023 թվականներին պետական մարմիններից հանրային տեղեկություն ստանալը դարձել է չափազանց դժվար և շատ դեպքերում անհնար, վարչապետը, այնուամենայնիվ, հայտարարում է, որ Վրաստանի կառավարությունը թափանցիկության առումով ամենաառաջադեմներից մեկն է աշխարհում և ՀԿ-ների գործունեությունը պատված է «մեծ անորոշությամբ»:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Ո՞րն էր այս օրենքի նախագիծը դիտարկելու, հետո այս օրենքի ընդունման գլխավոր նպատակը։ Մանրամասների մեջ չեմ խորանա, մեր օրենսդիրները շատ լավ բացատրեցին վերջին օրերին և մինչ այդ էլ բովանդակությունը, մանրամասները, թե որն էր այս օրենքի ընդունման նպատակը, բայց մի բան եմ ուզում ասել.
Գիտեք, որ մի քանի տասնամյակ Վրաստանում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Ամեն տարի ստեղծվում են բազմաթիվ «Էնջեոներ», նրանց գործունեությունը պատված է մեծ անորոշությամբ. ես ուղիղ կասեմ, չեմ խուսափի նշելուց, ստացված միջոցներով նրանց գործողությունները, ակտիվությունը թափանցիկ չէ։ Մյուս կողմից, այս ՀԿ-ները մեզ ամեն օր ավելի շատ թափանցիկության կոչ են անում, ինչն ինքնին լավ է, և մեր կառավարությունը, մեր իշխանությունը համարվում է աշխարհի ամենաառաջադեմ կառավարություններից մեկը և առաջադեմ ժողովրդավարական երկրների շարքում է, թեկուզ այն, որ աշխարհում առաջինն ենք բյուջեի թափանցիկության առումով։
Մեր հիմնական շահը հետևյալն էր. պաշտպանել մեր երկրի ազգային անվտանգության շահերը, և ինչ նկատի ունեմ՝ ես նշեցի, որ շատ ֆինանսավորում է ուղղվում հասարակական կազմակերպությունների հաշվեհամարներին, միլիոնավոր դոլարներ են ստացվել, այն բանից հետո, ինչ մեր կառավարությունը նորից վերականգնեց անկախությունը։ Թափանցիկ չէ նրանց նպատակները, նրանց գործունեությունը, մենք շատ քիչ տեղեկատվություն ունենք, և մենք պահանջում ենք նվազագույն մակարդակի թափանցիկություն և նվազագույն հաշվետվողականություն մեր հասարակության առաջ: Ես ուզում եմ ձեզ մի քանի օրինակ բերել։
Ես զրուցել եմ մեր որոշ օտարերկրյա գործընկերների, ընկերների հետ, և նրանք ինձ հարցրել են՝ ո՞ր հասարակական կազմակերպության գործունեության թափանցիկությունն ենք խնդրում, կամ ո՞ւմ գործունեությունն է հարցեր առաջացնում։ Թվարկեմ մի քանիսը, օրինակ՝ հայտնի իր ապակառուցողական գործողություններով ու սադրանքներով, այսպես կոչված «Սիրցխվիլիա» շարժումը, որն ուղղակիորեն ֆինանսավորվում է օտարերկրյա կազմակերպությունների, այդ թվում՝ օտարերկրյա պետական կազմակերպությունների կողմից: Մենք տեսանք, որ այս կազմակերպությունն այն ժամանակ այստեղ պահանջեց կառավարության հրաժարականը, իմ հրաժարականը, չափազանց շատ ապակառուցողական գործողություններ իրականացվեցին իրենց կողմից կամ իրենց մասնակցությամբ։
Մեզ հայտնի է «Թբիլիսի փրայդ» սադրիչ շարժման մասին, որը նախատեսում էր անցկացնել խիստ սադրիչ միջոցառումներ, այսպես կոչված փրայդը։ Այս ամենը մեծ անհանգստություն առաջացրեց։ Այս ամենը կապված է նրանց ապակառուցողական գործունեության հետ։
EMC [«Սոցիալական արդարության կենտրոն»] կազմակերպությունը, օրինակ, քչերը գիտեն, բայց ես շատ լավ գիտեմ, թե ինչ ապակառուցողական գործունեությամբ է զբաղվում այս կազմակերպությունը։ Այդ մարդիկ ուղղակիորեն ծառայում են ատելություն սերմանելուն, ներքաշված են բազմաթիվ սադրանքների մեջ։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլը», չափազանց շատ կազմակերպություններ, նույն՝ ISFED-ը [Արդար ընտրություններ], որոնք ուղղակիորեն ներկայացրել են կեղծված տվյալներ՝ ընտրությունների օրը և հաջորդող ժամանակահատվածում զուգահեռ հաշվարկի արդյունքները կեղծվել են, ինչը հետագայում ընդունեցին։ Մեր խնդիրն է իմանալ և մեր ժողովրդին հայտնել, թե ինչին է ծառայում նրանց գործունեությունը։ Սա էր հիմնական շարժառիթը»,- ասել է Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Վարչապետի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնած օրինագծի դեմ համակարգված գործողություններն ակնհայտ էին. «Ի սկզբանե այն կոչեցին ռուսական օրենք։ Իհարկե, այս ամենը լավ մտածված էր։ Դուք գիտեք, թե որքան զգայուն ենք մենք բոլորս նման հարցերի նկատմամբ շարունակվող ռուսական օկուպացիայի ֆոնին, և նրանք ասացին, որ ընդունում են ռուսական օրենքը։ Սա, իհարկե, բազմաթիվ հարցեր առաջացրեց։ Սրան գումարվեցին այն հայտարարությունները, որոնք մենք կարող ենք համարել ինչ-որ հուսադրող հայտարարություններ մեր գործընկերների, դեսպանների կողմից, որոնք շփոթեցրել են հասարակության որոշակի հատվածին։ Այստեղ, իհարկե, ի հայտ եկավ շատ համակարգված գործողություն ու ակտիվություն»։
Հարցազրույցում վարչապետը մի քանի անգամ ուշադրություն է հրավիրել «Ֆրանկլինի ակումբ» ասոցիացիայի վրա, որն, ըստ նրա, հակապետական գործունեությամբ է զբաղվում։ Վարչապետը ակումբի անդամներին անվանել է անարխիստներ և նշել, որ խորհրդարանի դիմաց անցկացվող հանրահավաքներին երիտասարդները կրում էին «սատանիստական համազգեստ»։
«Ոչ ոք թող պատրանք չունենա, որ այս երիտասարդները, ովքեր [բողոքի ակցիաների ժամանակ] կանգնած էին բեմում... և մեկ առ մեկ գիտենք, թե ով ով է։
Նրանք բոլորը կապված էին «Ազգային շարժման» հետ, բացարձակապես բոլորը, կամ նրանց սատելիտ կազմակերպությունների հետ, լինի դա «Եվրոպական Վրաստանը», «Գիրչին», Վաշաձեի կուսակցությունը և այլն։ Հետաքրքիր է, որ ի հայտ է եկել նրանց մասնակցությունը։
Այսպես կոչված «Ֆրանկլին ակումբի» երիտասարդները, ովքեր թունավորում են, ուզում եմ ուղիղ ասել ձեզ այս մասին... Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել կամ մյուս կողմից խոչընդոտել հետաքննությանը, բայց սա ուղղակի հակապետական, քայքայող գործունեություն: Շատ երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ուղեղները լվացվում են այս այսպես կոչված «Ֆրանկլինի ակումբում»:
Ինչ է կատարվում «Ֆրանկլինի ակումբում» և որտեղ է նշված ակումբը. այս ակումբը ստեղծվել է Սաակաշվիլիի մոր՝ Գյուլի Ալասանիայի համալսարանում։ Այս համալսարանում մի տեսակ անկլավ է ստեղծվել, չափից դուրս շատ օտարերկրացիներ են ֆիքսվել այս խմբի շուրջ ու տեղի է ունենում երիտասարդներին թունավորում, ուղեղները լվանում են։
Ուզում եմ հաստատված տեղեկություններով կիսվել մեր ժողովրդի հետ՝ հատկապես «Ֆրանկլինի ակումբի» այս երիտասարդները և Զուրաբ Ջափարիձեի «Գիրչի» շարժման վարժեցված, ապակառուցողական անդամներն իրենց ամենասադրիչն ու հանդուգն պահեցին։ Նրանց ուղղակի հանձնարարություն է տրվել ուղիղ առճակատման մեջ մտնել հատուկ նշանակության ջոկատի՝ ոստիկանության հետ, սադրել նրանց։ Որտեղի՞ց են հայտնվել «խաղաղ ակցիայում» մոլոտովի կոկտեյլները:
Ո՞վ է այստեղ համարձակվում, ինչպե՞ս են համարձակվում այս երիտասարդներին որպես վահան օգտագործել, ասել, որ ուղարկում են առաջնագիծ, մոլոտովի կոկտեյլներ նետելու։ Տեսել եք կադրերը՝ մոտ 60 ոստիկան վիրավոր է, մի քանի ոստիկան գրեթե ողջ-ողջ այրվել է։ Ո՞ւմ ենք ներելու դա: Այս բոլոր մարդիկ խստագույնս պատժվելու են։
Ո՞վ է սկսել բռնությունը: «Ազգային շարժման» երիտասարդական թևը սկսեց բռնությունները, որոնց անունները բոլորս գիտենք, այսպես կոչված «Գիրչի» Ջափարիձեի սադրիչ շարժումն ու «Ֆրանկլինի ակումբի» անարխիստները: Տեսա մի քանի նկար և ապշեցի, որոշ մարդիկ, երիտասարդներ ինչ-որ սատանիստական համազգեստով էին։ Մտահոգիչ է այն, ինչ տեղի է ունենում այստեղ»,- ասել է Ղարիբաշվիլին։
«Վրացական երազանքը» մարտի 7-ին 78 պատգամավորի աջակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Բազմահազարանոց բողոքի ցույցերից հետո, որոնք ՆԳՆ-ն ցրեց արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով և պղպեղի սփրեյով, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստիպված եղավ ետ կանչել ռուսական օրենքը և այն տապալեց մարտի 10-ին կայացած խորհրդարանի լիագումար նիստում։
Այս թեմայով՝
Լավրովի խոսքով` գործակալների մասին օրենքը պատրվակ էր Վրաստանում իշխանափոխության համար