Վերաքննիչ դատարանը Գոգի Ծուլաիային հեռակա կարգով դատապարտել է 4 տարվա ազատազրկման

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ընդդիմադիր քաղաքական գործիչ Գոգի Ծուլաիային, ով ներկայումս քաղաքական ապաստան է խնդրում Ֆրանսիայում, մեղավոր է ճանաչել սեռական բնույթի մեկ այլ արարքի համար և դատապարտել չորս տարվա ազատազրկման։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այս դատավճռով վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը և չեղարկել՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Հերթական անգամ երևաց, որ մենք ունենք քաղաքականացված դատարան։ Ես քաղբանտարկյալ եմ: Ինձ դատում են, քանի որ համարձակվել եմ վիրավորել Բիձինա Իվանիշվիլիի որդուն: Նա ինձ դա չէր ների։ Հիմա ես Ֆրանսիայում եմ և հույս ունեմ, որ ինձ չեն հանձնի Վրաստանին»,- ասում է Ծուլաիան։

«Ազատ Վրաստան» կուսակցության անդամ, Քութայիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Գոգի Ծուլաիան ձերբակալվել է 2021 թվականի մարտի 17-ին՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Դատախազության տվյալներով՝ մարտի 16-ին Թբիլիսիում Ծուլաիան ալկոհոլի ազդեցության տակ բռնի սեռական բնույթի գործողություններ է կատարել մի կնոջ նկատմամբ, ինչի արդյունքում տուժողը մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է ստացել։ Ծուլաիան հերքել է կնոջ նկատմամբ բռնությունը և նրան մեղադրել Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) գործակալ լինելու մեջ։

Ծուլայայի խոսքով՝ իր ձերբակալության իրական պատճառը մի քանի օր առաջ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդու հասցեին հայհոյանքն էր։

Քաղաքական գործչի դեմ գործը ՆԳՆ-ում քննվել է քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի առաջին մասով (սեռական բնույթի մեկ այլ արարք, որը կատարվել է բռնությամբ): Հանցագործությունը պատժվում է 4-ից 6 տարի ազատազրկմամբ։

Ծուլաիայի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 2021 թվականի հուլիսին՝ գրեթե չորս ամիս ազատազրկումից հետո, դատավոր Լիա Օրկոդաշվիլիի որոշմամբ, Ծուլաիան ազատ է արձակվել 6 000 լարիի չափով գրավի դիմաց։ Դատավորն այս որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով բանտարկյալի հացադուլը և նրա առողջական վիճակը։

2022 թվականի նոյեմբերին դատարանը Ծուլաիային արդարացրել է սեռական ոտնձգության մեկ այլ հոդվածում և նրան մեղավոր է ճանաչել ֆիզիկական ցավ պատճառող հարձակման մեջ: Նա դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, թեև այս պահին Ծուլաիան արդեն Ստրասբուրգում էր։ Արդարացման դատավճիռը դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ դատարանում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):