«Վրացական երազանք» կուսակցությունը միջանկյալ/արտահերթ ընտրություններում ներկայացրել է Գորիի և Կասպիի ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի և Գուրջաանիի ընտրատարածքում քաղաքապետի թեկնածուներին։ Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
Գիորգի Սոսիաշվիլին առաջադրվել է Գորիի և Կասպիի մեծամասնական ընտրատարածքում։ 2011 թվականից մինչ այժմ Սոսիաշվիլին Գորիի պետական կրթական համալսարանի ռեկտորն է, իսկ 2021 թվականից քաղաքային խորհրդում ներկայացնում է «Վրացական երազանքը»։
Գիորգի Սոսիաշվիլին ծնվել է Գորիի մունիցիպալիտետի Դիցի գյուղում։ Ավարտել է Ցխինվալիի պետական մանկավարժական ինստիտուտը և Թբիլիսիի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ պատմություն մասնագիտությամբ։ Նա պատմական գիտությունների դոկտոր է, Գորիի պետական համալսարանի պրոֆեսոր, Թբիլիսիի պետական համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր։ Նա հրապարակել է ավելի քան 150 գիտական աշխատություն, Գորիի պատվավոր քաղաքացի է»,- ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Վրացական երազանքը» Գուրջաանիի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածու է առաջադրել «Սոկար Ջորջիա Գազ» ՍՊԸ-ի Գուրջաանիի սպասարկման կենտրոնի ղեկավար Գիորգի Մաճավարիանիին։
«Նա ծնվել է Գուրջաանի քաղաքում։ 1996 թվականին ավարտել է Վրաստանի տեխնիկական համալսարանը։ Նա ղեկավար պաշտոններում աշխատելու հարուստ փորձ ունի՝ 6 տարի զբաղեցրել է «Գուրջաանգազի» բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնը, իսկ 2011 թվականից «Սոկար Ջորջիա Գազ» ՍՊԸ-ի Գուրջաանիի սպասարկման կենտրոնի ղեկավարն է։ Մենք վստահ ենք, որ երկու թեկնածուներն էլ կստանան ընտրողների հստակ աջակցությունը»,- ասել է Կոբախիձեն։
Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության անդամ Գիորգի Խոջևանիշվիլին 2023 թվականի փետրվարին վայր է դրել Գորիի և Կասպիի մեծամասնական պատգամավորի մանդատը, ինչպես նաև լքել է կուսակցությունը։ Ինչ վերաբերում է Գուրջաանիի քաղաքապետի արտահերթ ընտրություններին, Զուրաբ Ուտիաշվիլին հրաժարական է տվել 2023 թվականի հունիսին։ Նա նշանակվել է տեղահանվածների, էկոմիգրանտների և ապրուստի միջոցների ապահովման գործակալության տնօրեն։
