Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանն իր եվրաինտեգրումը խորացնելուն զուգահեռ պետք է կարողանա աբխազերենի գոյատևումն ու զարգացումը դարձնել եվրոպական ընդհանուր մշակութային օրակարգի կարևոր թեմա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Զուրաբիշվիլիի խոսքով՝ աբխազերենը փրկել հնարավոր է միայն միջազգային հանրության ներգրավմամբ։
«Այսօր, երբ աբխազերենը անհետացման վտանգի առաջ է, աբխազերեն լեզվի օրը պետք է առաջին հերթին լինի մեր՝ աբխազների և վրացիների համար մտորման օր, քանի որ առանց աբխազերենի գոյատևման՝ չի կարող լինել աբխազների գոյատևում:
Խորհրդանշական է, որ այսօր մեզ բաժանող Էնգուր գետը շումերական լեզվով կոչվում էր իմաստության ստորգետնյա գետ։ Իմաստությունը պետք է մեզ մոտեցնի միմյանց, իմաստության բացակայությունը մեզ տարավ աղետի, և իր գոյության հազարամյակի ընթացքում առաջին անգամ աբխազերենը կանգնեց անհետացման վտանգի առաջ»,- ասել է Վրաստանի նախագահը։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես կոչ է արել պաշտպանել աբխազերենը։ Նրա խոսքով, Աբխազիայի շրջանի օկուպացիան և շարունակվող ուժեղացված ռուսաֆիկացումը «այսօր, առավել քան երբևէ, աբխազերենը անհետացման վտանգի առաջ է կանգնեցնում»:
«Չափազանց կարևոր է մեր աբխազ հայրենակիցների հետ միասնական ջանքեր գործադրել՝ աբխազերեն եզակի լեզուն փրկելու և պահպանելու, այն սովորելու ուղղությամբ ավելի շատ երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնելու և աբխազերենը կապերի հետագա ամրապնդման և նոր հնարավորությունների լեզու դարձնելու, խաղաղություն և վստահություն կառուցելու համար: Еицыхахьчап аҧсуа бызшаа! Միասին պահպանենք աբխազերենը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Աբխազերեն լեզվի օրը Վրաստանում նշվում է 2007 թվականի հոկտեմբերի 27-ից։ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) 2011 թվականին աբխազերենը ներառել է վտանգված լեզուների ցանկում։ Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո իշխանությունները հայտարարել են, որ իրենք չեն դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին աբխազերենը ցանկում ավելացնելու համար, և «անընդունելի է քննարկել աբխազերենի զարգացումը» առանց իրենց հետ հարաբերությունների. «Վրաստանի կողմից աբխազերենի քաղաքականացումը և դրա միջազգայնացումը բացահայտ միջամտություն է Աբխազիայի Հանրապետության ներքին գործերին»,- ասվում էր դե ֆակտո արտաքին գործերի նախարարության 2020 թվականի հայտարարությունում: Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում հիմնականում ռուսերեն են խոսում։
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի պետական լեզուն վրացերենն է, իսկ Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունում՝ նաև աբխազերենը։