Գորիի մունիցիպալիտետի Քվեմո Նիքոզի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Ալեքսի Մամուլիան և Իվանե Ջափիաշվիլին մեկ ամիս ապօրինի ազատազրկումից հետո ազատ են արձակվել Ցխինվալիի բանտից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 ՊԱԾ-ը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին
- 4 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը չի դիտարկի հոկտեմբերի 4-ի ընտրությունները
- 5 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 6 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Վրաստանի քաղաքացիներ՝ 53-ամյա Ալեքսի Մամուլիան և 51-ամյա Իվանե Ջափիաշվիլին ձերբակալվել են 2024 թվականի դեկտեմբերի 24-ին, որից հետո նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Հարավային Օսիայի դե ֆակտո Պետական անվտանգության կոմիտեից հայտնել են, որ նրանք օգնել են այսպես կոչված սահմանը հատել 25-ամյա Վլադիմիր Մամարդաշվիլիին, ով փախել է Ուկրաինայում ընթացող պատերազմից։ Այսօրվա հայտարարության մեջ այս մեղադրանքը չի նշվում։
Դե ֆակտո իշխանությունների տվյալներով՝ Մամուլիան և Ջափիաշվիլին մեղավոր են ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 3-րդ մասով (պետական սահմանի ապօրինի հատում) և դատապարտվել ազատազրկման՝ նախաքննության ժամկետով։
Այսպես կոչված հետաքննությունն ավարտվել է հունվարի 21-ին։ Դե ֆակտո Անվտանգության կոմիտեն որոշում է կայացրել ազատ արձակել ձերբակալվածներին՝ հաշվի առնելով, որ նրանք առաջին անգամ և «բացահայտ ոչ միտումնավոր» են խախտել այսպես կոչված սահմանը և զղջում են իրենց արածի համար։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը քաղաքացիների ազատ արձակման վերաբերյալ շաբլոնային հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ «Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) կողմից գործարկվող թեժ գծի մեխանիզմը, ինչպես նաև կենտրոնական կառավարությանը հասանելի բոլոր համապատասխան գործիքները, ակտիվորեն օգտագործվել են նրանց ազատ արձակման գործընթացում»։
ՊԱԾ-ը օկուպացիոն ուժին է վերագրում բոլոր կործանարար գործողությունները, որոնք իրականացվել են օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով։
