Խաշուրիի մունիցիպալիտետում, Ցխրամուխիի մայրերի մենաստանում խմբակային հանցագործության մեղադրանքով ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի։ Հետաքննության տվյալներով՝ 39 և 27 տարեկան տղամարդիկ ներխուժել են մենաստան, թալանել և բռնաբարել 70-ամյա միանձնուհուն։
Նախարարության տեղեկություններով՝ մեղադրյալները նախկինում դատապարտված են եղել։ Հանցագործությունը պատժվում է մինչև 13 տարի ազատազրկմամբ։
Երկու տղամարդ նոյեմբերի 25-ի գիշերը ներխուժել են Խաշուրիի և Սուրամի թեմի մայրերի մենաստան: Նրանք ֆիզիկական բռնության են ենթարկել վանքի մայրերին:
Տուժած միանձնուհու առողջական վիճակը ծանր է: Խաշուրիի կլինիկայից նրան տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոց։
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։
