Թբիլիսիում խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երեք ուսանողի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ականատեսների վկայությամբ՝ Վրաստանի ազգային համալսարանի (ՎԱՀ) ուսանողներ Թակո Գվիլիայի և Թաթիա Ափրիամաշվիլիի ձերբակալության պատճառը եղել է պլաստմասե աթոռները։ Խորհրդարանի աստիճաններին ուսանողները հինգերորդ գիշերն են անցկացնում։ Այսօր անձրևի պատճառով որոշել են աթոռներ բերել, ինչը ոստիկանները թույլ չեն տվել։ Ոստիկանության տվյալներով՝ աթոռները «վտանգավոր» են եղել։
«Ձեզնից կխլենք ու կկալանավորենք ոստիկաններին դիմադրելու համար»,- ուսանողներին ասել է ոստիկաններից մեկը։ Այն բանից հետո, երբ աղջիկները իրենց աթոռները դրել մայթին ու նստել, ոստիկանները բռնի ուժով ձերբակալել են նրանց։
Երրորդ ձերբակալվածը Իլիայի պետական համալսարանի ուսանող Լուկա Գոգիան է: Ականատեսի կողմից արված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա ծափահարում ոստիկաններին, երբ հանկարծ նրանցից մի քանիսը ձերբակալում են ուսանողին։
Խորհրդարանի մոտ գտնվող ուսանողները տեղի ունեցածը համարում են իրենց վախեցնելու փորձ։
