Ուսուցչի համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 5-ին, Վրաստանում հայտնի դարձավ 2022 թվականի ուսուցչի ազգային մրցանակի հաղթողը։ Եզրափակչի հինգ մասնակիցներից մրցանակի հաղթող է դարձել Խուլոյի մունիցիպալիտետի Մեկեիձեեբի գյուղի հանրային դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ Ռոլանդ Շավաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Գուդավաձե-Պատարկացիշվիլի» հիմնադրամը հաղթողին կփոխանցի 15 000 լարի։
«Ուսուցչի ազգային մրցանակի» 2022 թվականի եզրափակիչ փուլի մասնակիցներն էին.
- Միխեիլ Լաբարտղավա - «Շավնաբադա» անկախ գիմնազիայի քիմիայի ուսուցիչ,
- Նանա Մգալոբլիշվիլի - Չոխատաուրիի Սուրբ Աստվածածնի անվան ծխական դպրոցի վրաց լեզվի և գրականության ուսուցչուհի,
- Ռոլանդ Շավաձե - Խուլոյի մունիցիպալիտետի Մեկեիձեեբի գյուղի հանրային դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ,
- Սոփիո Ձիգրաշվիլի - Քութայիսիի թիվ 33 հանրային դպրոցի հատուկ ուսուցիչ,
- Իրա Ձիրկվաձե - Ծալկայի մունիցիպալիտետի Գումբատ գյուղի հանրային դպրոցի վրաց լեզվի և գրականության և անգլերենի ուսուցիչ։
Լավագույն հնգյակում ընդգրկված յուրաքանչյուր ուսուցիչ պարգևատրվել է 5 000 լարիով:
Ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարության, «Կրթություն բոլորի համար - Վրաստան» կոալիցիայի և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։ Այս նախաձեռնությունը ուսուցիչների հանրահռչակմանն ուղղված գլոբալ արշավի մաս է՝ «The Global Teacher Prize», որի նպատակն է բացահայտել հաջողակ ուսուցիչներին, ներկայացնել նրանց հանրությանը և դրանով իսկ բարձրացնել մասնագիտության հեղինակությունը:
2017 թվականին ուսուցչի ազգային մրցանակի հաղթող է դարձել Վլադիմիր Աբխազավան՝ Լանչխութիի մունիցիպալիտետի Չիբաթի գյուղի հանրային դպրոցի քաղաքացիական կրթության ուսուցիչ,
2018 թվականին Մանանա Կապետիվաձեն՝ Բաղդաթիի երկրորդ հանրային դպրոցի անգլերենի ուսուցչուհի,
2019 թվականին՝ Մառնեուլիի երկրորդ հանրային դպրոցի վրաց լեզվի և պատմության ուսուցիչ Գիորգի Ճաուճիձեն,
2020 թվականին՝ Աբխազիայի տասներորդ հանրային դպրոցում վրաց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոփիո Գոգոխիան:
