Այսօր առավոտից դատախազության և Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Նանուկայի հիմնադրամի», «Պրոսպերիթիի», «Հիմնադրամ միմյանց համար 24/7»-ի, «Սիրցխվիլիայի» և «Մարդու իրավունքների կենտրոնի» ղեկավարների բնակարաններում:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Նանուկա Ժորժոլիանիի տունը խուզարկվել է յոթ ժամ: Ինչպես Ժորժոլիանին է հայտնել լրատվամիջոցներին, էլեկտրոնային սարքերի հետ միասին տարել են նաև փչացած հեռախոսները:
«Փնտրում էին հիմնադրամի փաստաթղթերը: Առգրավել են նաև իմ երեխաների մկրտության և ծննդյան օրերի տեսանյութերը: Տարել են այնպիսի հին հեռախոսներ, որոնք չեն միանում: Առգրավել են այսպես կոչված ֆլեշկաները:
Սկզբում հիմնադրամը արգելանքի տակ դրեցին և դրանով մեզ ասացին, որ կանգ առնենք: Չկանգնեցինք: Հիմա երկրորդ փուլն էր՝ խուզարկության գալը: Ես հո չե՞մ կանգնելու: Հաջորդ փուլը կլինի մեղադրանք ներկայացնելը: Հետո նորից չեմ կանգնի և վերջում կասեն, եթե չհանգստանաք, ձեռնաշղթաներ կդնենք», - հայտարարել է Նանուկա Ժորժոլիանին:
Խուզարկությունն ավարտվել է նաև «Մարդու իրավունքների կենտրոնի» տնօրեն Ալեկո Ցկիտիշվիլիի տանը: «Մարդու իրավունքների կենտրոնը» Թբիլիսիի մարդու իրավունքների տան հիմնադիր կազմակերպություններից մեկն է: Ալեկո Ցկիտիշվիլիի խոսքերով, առավոտյան աշխատանքի գնալիս է եղել, երբ ավտոբուսից իջեցրել են, փողոցում խուզարկել և հեռախոսը առգրավել:
«Անձնական խուզարկության ընթացակարգի ավարտից հետո ծանոթացրեցին դատավորի երկրորդ որոշմանը, որը վերաբերում էր տան խուզարկությանը: Այստեղից կանգառից եկանք և դրանից հետո տունն էլ խուզարկեցին», - նշել է Ալեկո Ցկիտիշվիլին:
Խուզարկություն է կատարվել նաև Մարիամ Բաջելիձեի, Լաշա Արվելաձեի և Գուգա Խելաիայի տներում: Առգրավվել են բջջային հեռախոսներ և լեփթոփներ:
Վրաստանի դատախազությունը հայտարարում է, որ խուզարկությունը կատարվել է սաբոտաժի հոդվածով ընթացող քննության շրջանակներում: Ինչպես հայտնի է, մարտի 17-ին նույն քննության շրջանակներում արգելանք է կիրառվել «Նանուկայի հիմնադրամի», «Պրոսպերիթիի», «Հիմնադրամ միմյանց համար 24/7»-ի, «Սիրցխվիլիայի» և «Թբիլիսիի մարդու իրավունքների տան» բանկային հաշիվների նկատմամբ:
Դատախազության հայտարարության համաձայն, նշված հիմնադրամները «ֆինանսապես աջակցում էին հասարակական կարգի դեմ կատարված ծանր հանցագործության համար մեղադրվող անձանց և նրանց ընտանիքի անդամներին և վճարում էին իրավախախտ անձանց նշանակված վարչական տուգանքները»: Այս հիմնադրամների նկատմամբ քրեական գործը հարուցվել է փետրվարին «Միասնական չեզոք Վրաստան» շարժման բողոքի հիման վրա: Շարժման հիմնադիրներն են Վատո Շաքարիշվիլին, Բիձինա Գիորգոբիանին, Նանա Կակաբաձեն, Գելա Նիկոլաիշվիլին և Լևան Նիկոլեիշվիլին:
