Ինչը կարող էր երեխայի մահվան պատճառ դառնալ. Շատրվանների մասնագետի պարզաբանումը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Քանդակագործ, շատրվանների մասնագետ Իրակլի Ժվանիան անդրադարձել է Վակեի այգու կլոր, նորակառույց շատրվանում երեխայի մահվան դեպքին և գրել, որ համակարգը պատրաստված է եղել անորակ, և ավտոմատացումը չի անջատել ջրով անցնող հոսանքի աղբյուրը։ «Թե ո՞ւմ մեղքն է, դա առանձնապես քննության կարիք չունի՝ նման համակարգ կառուցողը, այն «ստուգող» ու ակտը կազմած փորձագետը։ Հետո ով որ ընդունել ու շահագործել է, երեք կողմերի միացյալ «գործունեությունն է» և, իհարկե, քաղաքապետարանը, որն ունի այդպիսի ինժեներներ, փորձագետներ ու խնամողներ, որ չեն կարողանում հոսանքի ջրին չանցնելու հարցը լուծել քաղաքի կենտրոնում՝ 21-րդ դարում»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Երեկվա ողբերգությունից հետո բազմաթիվ հարցեր են հնչում, թե տեխնիկապես ի՞նչը կարող էր երեխայի մահվան պատճառ լինել, և ում «գործունեության» հետևանքը կարող էր լինել միջադեպը։ Կփորձեմ բացատրել.

Պատմականորեն այս շատրվանն իր շուրջը ճաղավանդակ ուներ, որը մենք բոլորս հիշում ենք մեր մանկությունից։ Ճաղավանդակը բարձր չէր, բայց դրա պատճառով այս շատրվանը երբեք երեխաների զանգվածաբար զվարթանալու վայր չէր, և դա տեղին էր։ Ինչո՞ւ, որովհետև, եթե հոսանքը թողնենք մի կողմ, որտեղ որ ուժեղ ջրացայտեր են աշխատում՝ երեխաներին այնտեղ գտնվել չի կարելի: Ուժեղ ճնշմամբ ցայտող ջուրը կարող է վնասել երեխայի աչքերն ու դեմքը։ Երկրորդ՝ փոքր երեխայի վազելու և ջուրն ընկնելու դեպքում, հնարավոր է ծնողի կողմից ժամանակին ադեկվատ գործողություն չիրականացվի և ողբերգություն տեղի ունենա նույնիսկ առանց էլեկտրականության:

Այս ճաղավանդակը պետք է լիներ այնտեղ, որտեղ պատմականորեն կար: Ի դեպ, այս այգին մշակութային ժառանգության հուշարձան է, և դրա վիզուալը, այդ թվում՝ պատմական ճաղավանդակը, չէր կարելի փոխել։ Այդքանը պետք է հասկանային։

Ոչ մի դեպքում չէր կարելի հանել ցայտաղբյուրի շրջակայքի պաշտպանիչ ճաղավանդակը և բացել շատրվանը, ինչն արեց քաղաքապետարանը: (Մեր կողմից այս շատրվանի պահպանման և խնամքի ընթացքում՝ 2014-15 թվականներին՝ բացառված էր երեխաներին միացված շատրվանի մեջ մտնել թույլ տալը):

Շատրվանի տեխնիկական սարքավորումները բաժանված են երեք մասի` դրանք պոմպեր, լուսավորություն և ջրի կոլեկտորներ են: Լուսավորությունը սովորաբար կատարվում է 12 կամ 24 վոլտ հզորությամբ, ինչը բացառում է լամպից երեխայի հոսանքահարումը: Կոլեկտորներում հոսանք ընդհանրապես չի մտնում, միայն ջուր է հոսում։ Ինչ վերաբերում է պոմպերին, ապա կան վերգետնյա կամ չոր պոմպեր (դրանցից 5-ը տեղադրել ենք 2014 թվականին ստորգետնյա սենյակում գտնվող այս շատրվանի կողքին), կան սուզվող պոմպեր (այդպիսիք տեղադրել ենք մանկական շատրվանում, փոքրի կասկադի մեջտեղում 2014 թվականին): Չոր պոմպերը տեղադրվում են շատրվանից դուրս, սուզվողները երբեմն պատրաստվում են շատրվանում, ջրի մեջ։

Երկու դեպքում էլ անպայման պետք է հողանցում կատարել։ Նաև սուզվող պոմպերի դեպքում կառավարման վահանակի վրա պետք է հաշվի առնել մի շարք պաշտպանություններ՝ ֆազային պաշտպանություն, ջերմային պաշտպանություն և ամենակարևորը՝ այսպես կոչված արտահոսքի ռելեի պաշտպանություն: Սա նշանակում է հետևյալը՝ եթե ինչ-որ տեղ ջուրը մտնում է էլեկտրահաղորդման գծեր, և հոսանքը փոխանցվում է ջրին, այս ռելեն ավտոմատ կերպով պետք է անջատի պոմպի անջատիչը՝ էլեկտրահարումը կանխելու համար:

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, հուսանք, փորձաքննությունը կպարզի, բայց մի բան կարելի է ասել՝ համակարգը պատրաստված է եղել անորակ, և ավտոմատացումը չի անջատել ջրով անցնող հոսանքի աղբյուրը։

Անողը արել է, փորձագետը «ստուգել է», հետո շատրվանը հանձնվել է Թբիլիսիի շատրվանների վրա աշխատող «Էկոսերվիս» ՍՊԸ-ին, վերջինս համակարգը ճիշտ չի ստուգել ու այդպես էլ աշխատեցրել է։

Վերջապես, ճաղավանդակի հեռացումը և համակարգի չաշխատելը երեկ տեղի ունեցած ողբերգության պատճառը դարձան։ Եթե չլիներ այդ խիզախ տղամարդը՝ Դևի Մեզուրնիշվիլին, այդ երկու երեխաները նույնպես կարող էին մահանալ»,- գրում է Իրակլի Ժվանիան։

Երեկ, հոկտեմբերի 13-ին, Թբիլիսիի Վակեի այգու կենտրոնական հատվածում գտնվող նոր վերանորոգված շատրվանում երեք երեխա է հոսանքահարվել։ Երեխաները գնդակը գցել են շատրվանի մեջ, ապա մտել ջուրը՝ այն հանելու համար: 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին մահացել է Խեչինաշվիլիի կլինիկայում, մյուսի առողջական վիճակը ծանր է։ Երրորդ դեռահասին տեղավորել են Իաշվիլիի կլինիկայում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

Քաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն և քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն՝ հոկտեմբերի 12-ին, ծանոթացել են շատրվանի աշխատանքներին, որի վերանորոգման արժեքը կազմել է 13 մլն լարի, և շնորհավորել հանրությանը՝ «վերջին տասնամյակների խոշորագույն նախագծերից մեկի հաջող ավարտի կապակցությամբ»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):