14 երկրների դեսպանություններ. Մզիա Ամաղլոբելին պետք է անհապաղ ազատ արձակվի և գործը վերանայվի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լրատվամիջոցների ազատության կոալիցիայի անդամ 14 երկրների դեսպանություններն իրենց ծայրահեղ մտահոգությունն են հայտնում Batumelebi/Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոեբելիի իրավիճակի կապակցությամբ։ Ազատազրկված լրագրողն արդեն 19-րդ օրն է, ինչ հացադուլ է անում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ինչպես նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, նրա նախնական կալանքն անհիմն է։ Սա Վրաստանում լրագրողներին ահաբեկելու ևս մեկ անհանգստացնող օրինակ է, որը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունն ու արտահայտվելու իրավունքը։

Մզիան պետք է անհապաղ ազատ արձակվի, և նրա գործը վերանայվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Կոչը ստորագրել են Ավստրիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության և Ուկրաինայի դեսպանությունները։

Լրատվամիջոցների ազատության կոալիցիայի անդամները մտահոգություն են հայտնում, որ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ իրականացված սիստեմատիկ բռնություններից հետո ոչ մի ոստիկան չի հեռացվել աշխատանքից և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Batumelebi և Netgazeti անկախ լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ Նա նախնական կալանքի տակ է, հունվարի 12-ից ի նշան բողոքի հացադուլ է անում։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՎԵԻԱ) տվյալներով՝ Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակը գնալով վատանում է, և նա արդեն դժվարությամբ է քայլում փաստաբանի հետ հանդիպման համար անհրաժեշտ ճանապարհը։ Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ համապատասխան կառույցներն իրենց տեղեկություններ չեն տրամադրում նրա առողջական վիճակի մասին։

Լրագրողը ոստիկանապետին մեղադրում է ոչ պատշաճ վերաբերմունքի մեջ։ Նրա խոսքով՝ Իրակլի Դգեբուաձեն ոստիկանության բաժանմունքում մի քանի անգամ փորձել է ֆիզիկական բռնություն գործադրել իր նկատմամբ, թքել երեսին, ինչպես նաև, նրա հրամանով իրեն հնարավորություն չեն տվել ջուր խմել և զուգարանից օգտվել։

«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բանավոր վիրավորում Մզիա Ամաղլոբելիին այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկում բաժանմանունք։ Ինքը՝ ոստիկանապետը, հայհոյել ու սպառնացել է։

Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել «պաշտոնեական լիազորությունները գերազանցելու» հոդվածով (որը ավելի թեթև հոդված է), այլ ոչ թե «անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի» հոդվածով։ Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, մինչդեռ Դգեբուաձեն շարունակում է պաշտոնավարել:

Իրավապաշտպանները պնդում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ռեպրեսիա, քանի որ լրագրողի արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Նրանք դատախազությանը կոչ են անում անհապաղ դիմել դատարան և միջնորդել փոխել խափանման միջոցը՝ կալանքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։