Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը առաջացած ֆիզիկական անձանց հարկային պարտքերը կզրոյացվեն։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ խորհրդարանը կընդունի համապատասխան օրինագիծ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Տնտեսական խորհրդում մենք կարևոր որոշում ենք կայացրել ֆիզիկական անձանց հարկային համաներման վերաբերյալ։ Վրաստանում կան բավականին մեծ թվով ֆիզիկական անձինք, ովքեր ունեն հարկային պարտքեր, և այդ պատճառով նրանք զրկված են տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունից, ուստի որոշեցինք զրոյացնել համապատասխան պարտքերը, մասնավորապես՝ բոլոր ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների դեպքում, ամբողջությամբ կզրոյացվեն մինչև 2021 թվականի հունվարի 1-ը առաջացած և չվճարված ճանաչված հարկային պարտքերը, ներառյալ դրանց տույժերը»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ հարկային համաներումը կվերաբերի 145 հազար ֆիզիկական անձի, իսկ զրոյացվող հարկային ընդհանուր պարտքը կազմում է 590 մլն լարի։
«Համապատասխանաբար, մեր 145 հազար համաքաղաքացիներ հնարավորություն կունենան ակտիվորեն ներգրավվել մեր տնտեսական կյանքում, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
