Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում 8429 երեխա թողել է ուսումը, կամ կասեցվել/դադարեցվել է աշակերտի կարգավիճակը, ինչը 1725-ով ավելի է, քան 2020 թվականի տվյալները։ Դպրոցը թողնելու և աշակերտի կարգավիճակը կասեցնելու ցուցանիշը ամենաբարձրը կրկին Թբիլիսիում է (2947 երեխա, ընդհանուր թվի 35%-ը), Քվեմո Քարթլիում (1970 / 23,4%) և Կախեթիում (714 / 8,5%):
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
Դպրոցը թողնելը համեմատաբար ավելի տարածված է տղաների շրջանում: 8429 երեխաներից 3689-ը աղջիկ են, 4740-ը՝ տղա։
Ինչպես «Վրաստանի լուրերին» հայտնեցին Կրթության և գիտության նախարարությունից, «Ընդհանուր կրթության մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ հանրակրթական դպրոցները պարտավոր են թույլ չտալ 16 տարեկանից ցածր աշակերտներին թողնել ուսումը / հեռացնել աշակերտներին, սակայն.
Նախորդ տարի 4103 երեխայի աշակերտի կարգավիճակը կասեցվել / դադարեցվել է մինչև 9-րդ դասարանը, 4326 երեխայի՝ 9-րդ դասարանից հետո:
Նախարարությունից հայտնում են, որ հիմնական մակարդակը (9-րդ դասարան) ավարտելուց հետո կարգավիճակը կարող է դադարեցվել տարբեր պատճառներով, սակայն ուսման դադարեցումը բոլոր դեպքերում չի նշանակում, որ աշակերտը չի շարունակի ուսումը ուսումնական հաստատությունում, օրինակ՝ մասնագիտական ուսումնարան։
Ըստ Հանրային պաշտպանի խորհրդարանական զեկույցի, որը հիմնված է նախարարությունից ստացված տվյալների վրա, 8429 երեխաներից 1140-ը շարունակել է ուսումը մասնագիտական ուսումնարանում։ 2073 երեխայի աշակերտի կարգավիճակը կասեցվել/դադարեցվել է ծնողի/աշակերտի դիմումի հիման վրա, 1619-ը՝ անընդմեջ բացակայությունների առավելագույն շեմը գերազանցելու համար, իսկ 2698-ը՝ ընտանիքի արտասահման մեկնելու պատճառով։ Այս ցուցանիշը կրկնապատկվել է 2020 թվականի (1357) տվյալների համեմատ։ 324 երեխա աշխատանք սկսելու պատճառով է թողել ուսումը, 36-ը՝ ամուսնության, 92-ը՝ մահացել է, իսկ 87-ը՝ առողջական վիճակի պատճառով։
Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի խոսքով, ողջունելի են հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտներին ընդունելու և նրանց կարգավիճակը կասեցնելու օրենքում 2021 թվականին կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բացակայությունների առավելագույն թիվը 90 օրից կրճատվել է մինչև 45 օր: Երեխայի կողմից ուսումը թողնելը բացառելու նպատակով դպրոցը պարտավոր է ժամանակին ուսումնասիրել աշակերտի ուսումնական գործընթացից բացակայելու պատճառները և ձեռնարկել համապատասխան միջոցներ, այդ թվում՝ գործին ներգրավելով սոցիալական աշխատողի։
