2023 թվականի հունվարի 1-ից բժիշկների նվազագույն աշխատավարձը կկազմի ժամում յոթ լարի, ամսական միջինը 1260 լարի, իսկ բուժքույրերի դեպքում ժամում՝ 4,4 լարի, ամսական մինջինը՝ 792 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Այս մեխանիզմը կարևոր է, որպեսզի համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում բժիշկների և բուժքույրերի համար նվազագույն աշխատավարձ սահմանվի, որը նրանց համար կստեղծի արժանապատիվ աշխատավարձի, ինչպես նաև աշխատանքի կատարման և մոտիվացիայի երաշխիքներ»,- այսօր բժշկական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Շտապ բուժօգնության բժիշկները, բուժքույրերն ու վարորդները պարբերաբար ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով 100 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Նրանց խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո իրենք աշխատավարձի հավելավճար են ստացել, սակայն ապրիլից՝ կորոնավիրուսի դեպքերի թվի նվազումից հետո, հավելավճարը հանվել է։
Նոյեմբերի 17-ին ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, որ 2023 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է պետական հատվածում բազային աշխատավարձի 10%-ով բարձրացում։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայում նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ է ստանում շուրջ 9 հազար բժիշկ, իսկ բուժքույրերի դեպքում այս թիվն անցնում է 8 հազարը։
Նախարարությունը նշում է, որ նվազագույն ժամավճարը տարիների ընթացքում կավելանա և մինչև 2025 թվականը բժշկի նվազագույն ժամավճարը կկազմի 9 լարի, իսկ բուժքրոջը՝ 5,6 լարի։
