«Միասնություն-Ազգային շարժումը», «Ուժեղ Վրաստանը», «Գախարիան հանուն Վրաստանին» և «Փոփոխությունների կոալիցիան» Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարային կոչ են անում չեղյալ համարել բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների ճանաչումը որպես անկախ պետություններ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 4 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարան հունվարի 29-ին «անցումային կառավարության» ընթացքում հռչակվել է Սիրիայի նախագահ։
«Վրաց ժողովուրդը խաղաղ պայքար է մղում անօրինական, ավտորիտար ռեժիմի դեմ, որին աջակցում է Կրեմլը։ Համապատասխանաբար, մենք՝ Վրաստանի չորս հիմնական դեմոկրատական ուժերը, որոնք ներկայացնում ենք Վրաստանի քաղաքացիների կամքը և նրանց ձգտումը ազատ և ժողովրդավարական պետականության համար, դիմում ենք խնդրանքով, որպեսզի ձեր ջանքերը գործադրեք չեղարկելու Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի/Հարավային Օսիայի որպես անկախ պետություններ ճանաչելու մասին Սիրիայի որոշումը։
Վրաստանի շրջանները՝ Աբխազիան և Ցխինվալիի շրջանը/Հարավային Օսիան որպես անկախ պետություններ են ճանաչվել միայն Ռուսաստանի դաշնակից բռնապետական ռեժիմների կողմից, ինչպիսիք են Վենեսուելան և Նիկարագուան։ 2018 թվականին բռնապետ Բաշար ալ-Ասադը, ի պատասխան իր դաժան վարչակարգին Ռուսաստանի աջակցության, նույնպես ճանաչեց Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի վերոհիշյալ շրջանները»,- ասվում է վրացական չորս ընդդիմադիր միավորումների դիմումում։
Նամակում նաև նշվում է, որ սիրիացի և վրացի ժողովուրդն ունի բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու արդյունավետ հարաբերություններ՝ ի շահ երկու երկրների, և «այս համատեքստում Սիրիայի կողմից Վրաստանի շրջանների ճանաչման չեղարկումը վճռորոշ դեր կխաղա»։
Ալ-Շարայի ղեկավարությամբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը գլխավորում էր ապստամբների հարձակումը, որը տապալեց Բաշար ալ-Ասադի ռեժիմը դեկտեմբերի սկզբին: Ասադն ընտանիքի հետ փախել է Ռուսաստան։
Ինչպես հայտարարել են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, իրենք «եվրոպացի գործընկերների» միջոցով կապ են հաստատել Սիրիայի նոր կառավարության հետ։
«Մենք նաև մշտական կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ լինի դա ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, թե այլ պետություններ, որոնք այժմ դիվանագիտական կապեր են հաստատում Սիրիայի նոր կառավարության հետ՝ ուժեղացնելու Վրաստանի օկուպացված տարածքները չճանաչելու քաղաքականությունը»,- ասել է «Միասնություն-Ազգային շարժման» նախագահ Թինաթին Բոկուչավան։
Եվրոպական միությունը դիտարկում է 2012 թվականից ի վեր Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների աստիճանական վերացման հարցը, այդ թվում՝ նավթի արտահանման արգելքի վերանայումը։ ԱՄՆ-ն արդեն մեղմացրել է պատժամիջոցների ռեժիմը և 6 ամսով թույլատրել է գործարքներ կնքել Սիրիայի կառավարության հետ։ Ալ-Շարան հույս է հայտնել, որ նոր վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կվերացնի պատժամիջոցները։
