Սեռական բնույթի գործողություններ կատարելու և անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար 43-ամյա Գ․Ք․-ին մեղադրանք է առաջադրվել։ Հատուկ քննչական ծառայության տվյալներով՝ հայտնաբերվել է շուրջ 200 կանանց ինտիմ բովանդակությամբ ավելի քան 5000 լուսանկար և տեսագրություն, որոնք մեղադրյալը ապօրինի է ձեռք բերել տարիների ընթացքում։ Այս պահին պարզվել է 11 տուժողի ինքնություն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Գործի նյութերի համաձայն՝ մեղադրյալը տարիներ շարունակ հայտարարություն է տեղադրել համացանցում, այդ թվում՝ ֆեյսբուքյան տարբեր խմբերում, որտեղ կեղծ կերպով հայտնել է, որ լուսանկարիչ է և աղջիկներին հրավիրել է հատուկ ընտրված բնակարաններ՝ կանացի ներքնազգեստի գովազդի ֆոտոշարքի համար։ Բացի այդ, ըստ քննչական ծառայության, նա համապատասխան փոխհատուցման դիմաց կանանց հրավիրել է իր տուն՝ դայակի/խնամողի և մերսողի աշխատանքի համար, շահագրգիռ անձանց հետ ծանոթացել է մտացածին ինքնությամբ, այդ թվում՝ Նուկրի Ջիոշվիլիի և Իվանե Ջայանիի անունով։
«Մեղադրյալը այսպես կոչված փորձնական ֆոտոսեսիա է կազմակերպել խաբեությամբ բնակարան բերված տուժողների հետ, ինչ արդյունքում խաբեությամբ ձեռք է բերել տուժողների ինտիմ բովանդակության ֆոտո-վիդեո ֆայլը։ Ֆոտոսեսիայի ավարտից հետո մեղադրյալը փորձել է շարունակել շփումը նշված կանանց հետ և որոշ դեպքերում անձնական կյանքի գաղտնիք պարունակող ինտիմ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով նրանց ստիպել է սեռական հարաբերություն ունենալ»,- ասել է քննչական բաժնի վարիչ Բաչո Կվարացխելիան։
Մի քանի տուժողների ցուցմունքներով պարզվել է, որ մեղադրյալը լուսանկարահանման ժամանակ թաքուն կերպով անհայտ նյութ է լցրել նրանց ըմպելիքների մեջ, ապա սեռական հարաբերություններ է ունեցել անօգնական տուժածների հետ, որոնք ֆիքսել և արխիվացրել է գաղտնի տեղադրված տեսախցիկով։
Տղամարդը ձերբակալվել է մարտ ամսին՝ 19-ամյա աղջկան անձնական կյանքի կադրերով շանտաժի ենթարկելու մեղադրանքով։ Գործի նյութերի համաձայն՝ մեղադրյալն աղջկան տարել է Գլդանիում գտնվող իր բնակարան, որտեղ ինքը՝ որպես լուսանկարիչ, իբր ստուդիա է հիմնել և ապօրինի ձեռք բերել կնոջ ինտիմ բովանդակության լուսանկարները։ Մեղադրյալը կնոջը սպառնացել է, որ ինտիմ լուսանկարներով կկիսվի հարազատների հետ, եթե վերջինս չկատարի նրա պահանջները՝ չհանդիպի, սեռական հարաբերություններ չունենա իր հետ և նոր ինտիմ ֆոտո/վիդեո նյութեր չուղարկի։ Մերժելուց հետո նա հրապարակել է ֆոտոսեսիայի ժամանակ արված տուժողի ինտիմ լուսանկարներից մեկը։
Մեղավոր ճանաչվելու դեպքում՝ Գ․Ք․-ին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Գործով հետաքննությունը շարունակվում է։
Գաղտնիության խախտման փաստերի վերաբերյալ տեղեկությունների դեպքում դիմեք հատուկ քննչական ծառայության թեժ գծին՝ 199 համարով։ Հնարավոր է դիմել ծառայության կենտրոնական և տարածքային գրասենյակներ՝ Թբիլիսի (Մ. Ասաթիանի փ. 9), Թելավի (Էրեկլե II պողոտա, 16), Քութայիսի (Ի. Աբաշիձեի պողոտա, 22), Զուգդիդի (Կոստավայի փ․ 58) և Բաթումի (Գ. Մազնիաշվիլի փ․ 54): Ծառայությունը կպաշտպանի ձեր իրավունքները՝ ապահովելով գաղտնիությունը: