Ուշ գիշերին, Վրաստանի պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկում զինծառայողին մահացած են գտել։ Նախարարության տվյալներով՝ պաշտպանության ուժերի արևելյան հրամանատարության սերժանտ, 45-ամյա Մամուկա Մելաձեն կախվել է։
Դեպքի առթիվ Ռազմական ոստիկանության վարչությունում հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 115 հոդվածի առաջին՝ ինքնասպանության հասցնելու մասով։ Հետաքննության նախնական տեղեկություններով՝ ինքնասպանությունը, հավանաբար, կապված է ընտանեկան կոնֆլիկտի հետ։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվում են քննչական գործողություններ։
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։
