NDI-ի նոր հետազոտության համաձայն՝ Վրաստանի բնակչության 79 տոկոսը կողմ է Եվրոպական միությանը երկրի անդամակցելուն։ Վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք ԵՄ-ին համարում են Վրաստանի գլխավոր տնտեսական և քաղաքական գործընկեր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Ամեն երկրորդ քաղաքացին ասում է, որ ՆԱՏՕ-ին և Եվրոպական միությանն անդամակցելը երկրին ամենաշատը կօգնի ամրապնդել իր անվտանգությունը։
Մեծամասնության կարծիքով՝ Եվրամիությունը (60%) և ԱՄՆ-ը (38%) պետք է լինեն Վրաստանի հիմնական քաղաքական գործընկերները։ Ընդդիմության կողմնակիցների շրջանում համեմատաբար մեծ է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցելու ցանկությունը։
Եվրամիության հետ գործընկերությունն ամենաբարձր աջակցությունը Թբիլիսիում է, իսկ ամենացածրը՝ էթնիկ փոքրամասնությունների բնակավայրերում: Էթնիկ փոքրամասնությունները ավելի շատ աջակցում են Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ սերտ քաղաքական համագործակցությանը: Էթնիկ փոքրամասնությունների մեկ քառորդը Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերությունների փոխարեն պատրաստ է հրաժարվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուց։
«Վրացական երազանքի» յուրաքանչյուր երրորդ և ընդդիմության յուրաքանչյուր հինգերորդ կողմնակիցը կողմ է Ռուսաստանի հետ քաղաքական սերտ համագործակցությանը։
Բնակչության կարծիքը կիսված է, թե ինչ ջանքեր է գործադրում կառավարությունը երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու համար։ «Վրացական երազանքի» կողմնակիցներն ու գյուղաբնակ բնակչությունն ամենաշատն են հավատում, որ կառավարությունն ամեն ինչ անում է Վրաստանի ԵՄ անդամակցության համար։
Բնակչության կարծիքով՝ ամենամեծ վտանգը ռուսական ռազմական ագրեսիան ու քարոզչությունն է։
Հարցին՝ ըստ Ձեզ, ո՞րն է Վրաստանի ազգային անվտանգության ամենամեծ վտանգը, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
- Ռուսական ռազմական ագրեսիա՝ 27%,
- Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիա՝ 13%,
- Ռուսական քարոզչություն՝ 11%,
- Ահաբեկչություն՝ 5%,
- Անօրինական միգրանտների մուտքը Վրաստան՝ 4%,
- Տնտեսական կախվածությունը Ռուսաստանից՝ 3%,
- Այլ՝ 18%,
- Չգիտեմ՝ 16%։
Հարցումն իրականացվել է CRRC Georgia-ի կողմից NDI-ի պատվերով 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ դեմ առ դեմ հարցազրույցի մեթոդով։ Հետազոտությանը մասնակցել է 2068 մարդ, միջին սխալի սահմանը +/- 2,2% է: Հետազոտությունը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գրասենյակի լավ կառավարման հիմնադրամի կողմից։
