Աբխազ գործարար ու այսպես կոչված ընդդիմության առաջնորդներից Լևան Միքաան, ով ներգրավված էր նոյեմբերյան ցույցերի մեջ, զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ռուսական RT պետական լրատվամիջոցը հայտնում է, որ այս տեղեկությունն իրենց հաստատել են իրավապահ մարմինների աղբյուրները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Լևան Միքաան ակտիվորեն մասնակցել է օկուպացված Աբխազիայում 2024 թվականի նոյեմբերին սկսված բողոքի ցույցերին, երբ այսպես կոչված ըդդիմությունն ու նրա կողմնակիցները սկզբում գրավեցին դե ֆակտո խորհրդարանը, ապա նախարարների կաբինետը և նախագահի աշխատակազմի շենքերը։ Ակցիաներից հետո այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիան հրաժարական տվեց և նշանակվեց արտահերթ նախագահական ընտրություններ։
Սոխումիում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ դե ֆակտո խորհրդարանը մերժել է վավերացնել Ռուսաստանի հետ կնքված այսպես կոչված ներդրումային համաձայնագիրը։ Այսպես կոչված ընդդիմությունը կարծում է, որ եթե փաստաթուղթն ուժի մեջ մտնի, ռուսական ընկերությունները դե ֆակտո հանրապետությունում կսկսեն բնակարաններ կառուցել, իսկ ռուսական բիզնեսը կընդլայնվի «համաձայնագրով» նախատեսված արտոնությունների ներքո, ինչը կվնասի տեղի փոքր և միջին ձեռնարկատերերին, առաջին հերթին տուրիզմի ոլորտը, որին բաժին է ընկնում չճանաչված հանրապետության բյուջեի եկամուտների գրեթե կեսը։
«Երբ մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ մեր ասիմետրիկ հարաբերություններում մենք չենք կարող բացել մեր բնակարանային շուկան, քանի որ մենք փոքր ազգ ենք, և եթե բացենք մեր բնակարանային շուկան, կկորցնենք մեր ինքնությունը, մեր լեզուն, մեր մշակույթը և պարզապես կվերանանք, սա պետք է լինի ընդունված և սա «արդարացի է»,- հարցազրույցներից մեկում ասել է Լևան Միքաան։
2024 թվականի դեկտեմբերի 3-ին այսպես կոչված խորհրդարանը դեմ է քվեարկել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացմանը։ Հունվարին տեղեկություն հաղորդվեց, որ Ռուսաստանի քաղաքացիությունից զրկվել է այսպես կոչված ընդդիմադիր պատգամավոր Կան Կվարչիան, ով «համաձայնագիրը» անվանել է կաբալային և հայտարարել, որ այն չի կարող վավերացվել։
