Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան ինքնահռչակ հանրապետության իշխանությանը կոչ է արել դադարեցնել բոլոր հրատապ հարցերի քննարկումը մինչև առաջիկա, այսպես կոչված նախագահական ընտրությունները։ Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին դե ֆակտո խորհրդարանը պատրաստվում է քննարկել Ռուսաստանի հետ ստորագրված «ներդրումային համաձայնագրի» վավերացումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
«Մենք իշխանությանը կոչ ենք անում հետաձգել բոլոր սուր հարցերը, որոնք բաժանում են մարդկանց և ոգևորոթյուն առաջացնում հանրության մեջ, մինչև առաջիկա նախագահական ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն մի քանի ամսից։
Եթե կառավարությունը չհամաձայնի դրան, ապա առաջիկա օրերին հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ կկրեն Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և նրա շրջապատը։
Բացի այդ, կոչ ենք անում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դրսևորել խելամտություն և զսպվածություն։ Թույլ մի տվեք, որ իշխանությունը, որը ծառայում է ժողովրդի հաշվին անձնական հարստացման նպատակին, ձեզ որպես զենք օգտագործի։ Ձեր հավատարմությունը պետք է ուղղված լինի երկրի և նրա ժողովրդի շահերի պաշտպանությանը, այլ ոչ թե նեղ խմբի աջակցությանը, որը պատրաստ է զոհաբերել ընդհանուր բարիքը հանուն իր շահի»,- ասված է Արձինբանի հայտարարության մեջ։
Այսպես կոչված ընդդիմադիր ուժերը ծրագրել են բողոքի ցույց անցկացնել Սոխումիում, դե ֆակտո խորհրդարանի շենքի մոտ։ Նրանք բնակչությանը կոչ են անում ակտիվորեն մասնակցել բողոքի ակցիային, քանի որ կարծում են, որ «ներդրումային համաձայնագիրը» վտանգ է ներկայացնում երկրի ինքնիշխանության համար։
Դե ֆակտո խորհրդարանի պատգամավորներին համաձայնագրի վավերացման հարցը հետաձգելու կոչ է արել նաև Աբխազիայի այսպես կոչված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դիմիտրի Մարչանը։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Աբխազիայի դե ֆակտո փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը պայմանագիրը ստորագրել են հոկտեմբերի 30-ին Մոսկվայում։ Վավերացման դեպքում ռուսական ընկերությունները կկարողանան սեփականության իրավունք ստանալ Աբխազիայում գտնվող հողատարածքների նկատմամբ։ Համաձայնագիրը նախատեսում է օտարերկրյա ներդրողների աջակցության տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ բազմամյա հարկային արտոնություններ։
Բացի այդ, նոյեմբերի 11-ին դե ֆակտո խորհրդարանի արտահերթ նիստում վերջնական ընթերցմամբ ընդունվել է վիճարկվող համաձայնագրի մաս կազմող «Բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման մասին» օրենքի նախագիծը։ Փաստաթղթի համաձայն, «բազմաֆունկցիոնալ համալիրները» կարող են ներառել սպորտային, առևտրի և զվարճանքի օբյեկտներ, և արգելվում է այդ շենքերում բնակարաններ կամ հյուրանոցներ կառուցել, ինչը նախատեսված էր «Ապարտամենտների մասին» օրենքով, որը նախկինում արգելափակել էր աբխազական կողմը։
Դե ֆակտո իշխանությունը պնդում է, որ ներդրումները տնտեսական կայունություն կբերեն Աբխազիային, մինչդեռ համաձայնագրի ընդդիմախոսները կարծում են, որ համաձայնագիրը ապազգային է և օգուտ կբերի միայն օլիգարխներին։
