Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան պաշտոնից ազատել է այսպես կոչված ներքին գործերի նախարար Վալտեր Բութբային, իսկ նրան փոխարինող է նշանակվել Ռոբերտ Կյուտին, ով մինչ այդ ղեկավարել է «Պետական անվտանգության ծառայությունը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ինչպես Բժանիան է ասել ՆԳ նախարարության աշխատակիցներին, ինքը հույս ունի, որ նոր նախարարի կողմից իր լիազորությունների իրականացումը «անցավ» կլինի, և նա «կտրուկ քայլերի» չի գնա։
«Երկրում ստեղծված իրավիճակը հեշտ չէ, թեև որոշակի ուղղություններով լավ արդյունքներ ունենք։ Հասարակությունը պահանջում է, որ ընդհանուր առմամբ ուժային կառույցներում, մասնավորապես, ՆԳՆ-ում աշխատանքն ավելի ակտիվ լինի։ Մենք հասկանում ենք այն խնդիրները, որոնց առջև ծառացած է ՆԳՆ-ն։ Մենք հասկանում ենք, որ կառավարության կողմից ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ։
Մենք մեր ռուս գործընկերների հետ կբարձրացնենք լրացուցիչ աջակցության հարցը, որոշակի հնարավորություններ կփնտրենք երկրի ներսում, որպեսզի ՆԳՆ աշխատակիցները պատշաճ կերպով կատարեն իրենց պարտականությունները և պաշտպանված լինեն պետության կողմից»,- ասաց Բժանիան։
43-ամյա Ռոբերտ Կյուտին Օչամչիրեի շրջանի Կինղգի գյուղից է։ 2003 թվականից ի վեր նա եղել է այսպես կոչված Պետական անվտանգության ծառայության աշխատակից, իսկ 2021 թվականին Ասլան Բժանիան նրան նշանակել է ծառայության պետ։ Պարգևատրվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պարգևներով, այդ թվում՝ հակահետախուզության ոլորտում հաջողությունների համար։
Վալտեր Բութբան դե ֆակտո ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի դեկտեմբերից։ Հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված նրա հեռացումը։
