Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախաձեռնող խմբերը, որոնք այսպես կոչված նախագահի թեկնածուներ կներկայացնեն Օլեգ Բարցիցին և Ադգուր Արձինբային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Ակտիվիստ Նինո Դատաշվիլին ձերբակալվել է դատարանի մանդատուրիի վրա հարձակվելու մեղադրանքով
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
«Ափսնիպրեսը» գրում է, որ նախաձեռնող խմբի անդամներին տրվել են հաշվառման վկայականներ և ստորագրությունների թերթիկներ։ Նրանք պետք է հավաքեն ընտրողների առնվազն 2000 և ոչ ավելի, քան 2500 ստորագրություն։
Օլեգ Բարցիցը երկար տարիներ եղել է Աբխազիայի դե ֆակտո առևտրային ներկայացուցիչը Ռուսաստանում։ Նա պաշտոնից ազատվել էր այս տարվա հուլիսին։ 2019 թվականին Բարցիցը եղել է այսպես կոչված նախագահի թեկնածու Օլեգ Արշբայի թիմում և առաջադրվել է փոխնախագահի թեկնածու, սակայն Արշբան պարտվել է առաջին փուլում։
Ինչ վերաբերում է Ադգուր Արձինբային, ապա նա «Աբխազիայի ժողովրդական շարժման» առաջնորդն է։ 2015-2020 թվականներին նա զբաղեցրել է դե ֆակտո էկոնոմիկայի նախարարի և փոխվարչապետի պաշտոնները։ Արձինբան ակտիվորեն ներգրավված էր այս տարվա նոյեմբերյան ցույցերին, ինչի արդյունքում այսպես կոչված խորհրդարանը չկարողացավ վավերացնել Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված ներդրումային համաձայնագիրը, և Ասլան Բժանիան հրաժարական տվեց։ Ադգուր Արձինբան հայտարարել է, որ բողոքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։
Ներկայում նախագահի պարտականությունները կատարող Բադրա Գյունբան, որին աջակցում է Ասլան Բժանիայի թիմը, նույնպես պատրասվում է մասնակցել փետրվարի 15-ին նշանակված այսպես կոչված արտահերթ նախագահական ընտրություններին։ Ինքը՝ Բժանիան, հրաժարվել է առաջադրել սեփական թեկնածությունը։
Հայտնի է նաև, որ թեկնածու է ներկայացնելու նաև «Աբխազիայի ժողովրդական կուսակցությունը»։ Շամիլ Աձինբան որպես նախագահի թեկնածու պաշտոնապես կառաջադրվի դեկտեմբերի 26-ին՝ կուսակցության համագումարում։
Աբխազիայի այսպես կոչված ԿԸՀ-ն ընտրությունների համար նախաձեռնող խմբերի և կուսակցությունների գրանցումը կավարտի հունվարի 6-ին։
